1990 թվականի այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որը հետագայում ամրապնդվեց հաղթանակով Արցախյան պատերազմում:
Ի տարբերություն ԽՍՀՄ նորանկախ մի շարք պետությունների՝ մեր անկախությունը ոչ միայն երկբևեռ աշխարհի փլուզման արդյունք էր, այլև նվաճված հայ ազգի արյան գնով: Պետք է փաստել, որ աշխարհի վերափոխման տվյալ պատմական տիրույթում՝ տարածաշրանի մակարդակով Հարավային Կովկասում, Հայաստանը դարձավ միակ պետությունը, որը հաղթանակ տարավ լոկալ պատերազմում. տարածաշրջանի մյուս երկու պետություններին դա չհաջողվեց:
Պատերազմից հաղթանակով դուրս եկած պետությունը, ըստ տրամաբանության, պետք է դառնար ոչ միայն զարգացած ու հզոր պետություն, այլև առաջատար ժողովրդավար պետություն Հարավային Կովկասում և զգալի կշիռ ունեցող պետություն՝ Մեծ Մերձավոր արևելքում:
Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելով՝ այն կդառնար հրապուրիչ պետություն բազմաբևեռ աշխարհի կենտրոններից յուրաքանչյուրի համար` Ռուսաստանից մինչ Արևմուտք և ԱՄՆ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի (այդ թվում՝ Ղազախստանի) և Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի` զգալի տեմպերով զարգացող (Չինաստանի գլխավորությամբ) երկրների համար:
Սակայն այսօր` 24 տարի անց, հաղթանակ տարած Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, հրապուրիչ պետություն չէ բազմաբևեռ աշխարհի և ոչ մի կենտրոնի համար:
Սկսած 2008 թվականից՝ հրաժարվելով հավասարակշռված արտաքին քաղաքականությունից և հանդես գալով արտաքին քաղաքականության մեջ նախաձեռնողականությամբ, կազանյան «այո»–ներով ու, ընդհանրապես, հանուն աթոռի «այո»–ներով և՛սրան,և՛նրան,և՛ իվնաս,և՛դեմերկրի ազգային շահերին, այսօր մենք ունենք թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես սնանկ պետություն, որին չի հարգում անգամ ռազմավարական դաշնակիցը՝ ռազմական զենք վաճառելով Ադրբեջանին:
Սկսած 2008 թվականից՝ Անկախության հռչակագրի (որն, ի դեպ, իրավական փաստաթուղթ է) մի շարք դրույթներ պետական իշխանության մակարդակով չեն իրականացվում՝ խարխլելով ու կազմաքանդելով պետական անկախությունը:
Որպես օրինակ՝ վերցնենք հռչակագրի ութերորդ դրույթը. «Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ»:
Ինչպես տեսնում ենք, իր բնույթով ու էությամբ նեոբոլշևիկյան այս իշխանությունը չի ապահովում «սեփականության բազմաձևությունը», հակառակ դեպքում չէինք ունենա մեկ օլիգարխի տնտեսություն:
Նշեմ, որ անգամկոմունիստականՉինաստանըդեռևսԴենՍյաոպինիօրոքընդունելէմասնավորսեփականությանիրավունքը՝հասկանալով, որառանցդրաանիմաստէխոսելզարգացողտնտեսությանմասին:
Հռչակագրի մեկ այլ դրույթում էլ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Մյուս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, իսկ այս իշխանությունն արդեն հասցրել է կասեցնել «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործը» հայ-թուրքական խայտառակ, ապազգային «ֆուտբոլային» դիվանագիտությամբ:
Հակիրճ լինելու համար միայն մեկ փաստ նշեմ՝ ըստ Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական կայքի տվյալների՝ 2008 թվականից այս կողմ՝ միայն ԱՄՆ ներկայացուցիչների պալատն է բանաձև ընդունել հարցի վերաբերյալ (որն, ի դեպ, օրենք չի համարվում, քանի դեռ այն չի ստորագրել եկրի նախագահը), և Շվեդիայի խորհրդարանը: Մինչդեռ,առաջիննախագահԼևոնՏեր-Պետրոսյանիև,առավելևս,երկրորդի՝ՌոբերտՔոչարյանիօրոքզգալիթվովպետություններընդունելենպատմականճշմարտությունը:
Հռչակագրի մյուս դրույթների ու թրքաբոլշևիկյանայս իշխանության քաղաքականության համադրման դեպքում էլ կստանանք գրեթե նույն պատկերը: Այն է՝ հայոց պետականության անկախությունը սպառնալիքի տակ դնող իշխանություն: Այսպիսով, իշխանափոխությունըերկրիանկախությունըկորցնելուիրականսպառնալիքիվերացմանմիակուղինէ:
Մերի Մովսիսյան. 24 տարի անց
1990 թվականի այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որը հետագայում ամրապնդվեց հաղթանակով Արցախյան պատերազմում:
Ի տարբերություն ԽՍՀՄ նորանկախ մի շարք պետությունների՝ մեր անկախությունը ոչ միայն երկբևեռ աշխարհի փլուզման արդյունք էր, այլև նվաճված հայ ազգի արյան գնով: Պետք է փաստել, որ աշխարհի վերափոխման տվյալ պատմական տիրույթում՝ տարածաշրանի մակարդակով Հարավային Կովկասում, Հայաստանը դարձավ միակ պետությունը, որը հաղթանակ տարավ լոկալ պատերազմում. տարածաշրջանի մյուս երկու պետություններին դա չհաջողվեց:
Պատերազմից հաղթանակով դուրս եկած պետությունը, ըստ տրամաբանության, պետք է դառնար ոչ միայն զարգացած ու հզոր պետություն, այլև առաջատար ժողովրդավար պետություն Հարավային Կովկասում և զգալի կշիռ ունեցող պետություն՝ Մեծ Մերձավոր արևելքում:
Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելով՝ այն կդառնար հրապուրիչ պետություն բազմաբևեռ աշխարհի կենտրոններից յուրաքանչյուրի համար` Ռուսաստանից մինչ Արևմուտք և ԱՄՆ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի (այդ թվում՝ Ղազախստանի) և Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի` զգալի տեմպերով զարգացող (Չինաստանի գլխավորությամբ) երկրների համար:
Սակայն այսօր` 24 տարի անց, հաղթանակ տարած Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, հրապուրիչ պետություն չէ բազմաբևեռ աշխարհի և ոչ մի կենտրոնի համար:
Սկսած 2008 թվականից՝ հրաժարվելով հավասարակշռված արտաքին քաղաքականությունից և հանդես գալով արտաքին քաղաքականության մեջ նախաձեռնողականությամբ, կազանյան «այո»–ներով ու, ընդհանրապես, հանուն աթոռի «այո»–ներով և՛ սրան, և՛ նրան, և՛ ի վնաս, և՛ դեմ երկրի ազգային շահերին, այսօր մենք ունենք թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես սնանկ պետություն, որին չի հարգում անգամ ռազմավարական դաշնակիցը՝ ռազմական զենք վաճառելով Ադրբեջանին:
Սկսած 2008 թվականից՝ Անկախության հռչակագրի (որն, ի դեպ, իրավական փաստաթուղթ է) մի շարք դրույթներ պետական իշխանության մակարդակով չեն իրականացվում՝ խարխլելով ու կազմաքանդելով պետական անկախությունը:
Որպես օրինակ՝ վերցնենք հռչակագրի ութերորդ դրույթը. «Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ»:
Ինչպես տեսնում ենք, իր բնույթով ու էությամբ նեոբոլշևիկյան այս իշխանությունը չի ապահովում «սեփականության բազմաձևությունը», հակառակ դեպքում չէինք ունենա մեկ օլիգարխի տնտեսություն:
Նշեմ, որ անգամ կոմունիստական Չինաստանը դեռևս Դեն Սյաոպինի օրոք ընդունել է մասնավոր սեփականության իրավունքը՝ հասկանալով, որ առանց դրա անիմաստ է խոսել զարգացող տնտեսության մասին:
Հռչակագրի մեկ այլ դրույթում էլ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Մյուս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, իսկ այս իշխանությունն արդեն հասցրել է կասեցնել «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործը» հայ-թուրքական խայտառակ, ապազգային «ֆուտբոլային» դիվանագիտությամբ:
Հակիրճ լինելու համար միայն մեկ փաստ նշեմ՝ ըստ Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական կայքի տվյալների՝ 2008 թվականից այս կողմ՝ միայն ԱՄՆ ներկայացուցիչների պալատն է բանաձև ընդունել հարցի վերաբերյալ (որն, ի դեպ, օրենք չի համարվում, քանի դեռ այն չի ստորագրել եկրի նախագահը), և Շվեդիայի խորհրդարանը: Մինչդեռ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և, առավել ևս, երկրորդի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք զգալի թվով պետություններ ընդունել են պատմական ճշմարտությունը:
Հռչակագրի մյուս դրույթների ու թրքաբոլշևիկյան այս իշխանության քաղաքականության համադրման դեպքում էլ կստանանք գրեթե նույն պատկերը: Այն է՝ հայոց պետականության անկախությունը սպառնալիքի տակ դնող իշխանություն: Այսպիսով, իշխանափոխությունը երկրի անկախությունը կորցնելու իրական սպառնալիքի վերացման միակ ուղին է:
Մերի Մովսիսյան