Կարծիք

09.09.2009 15:59


Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին

Անվիճելի է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրն է, որը համապատասխանում է ողջ հայ ժողովրդի ազգային շահերին:

Հայ-թուրքական հարաբերությունների վերականգման հիմնաքարն այն է, որ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչի սեփական պատասխանատվությունը հայ ժողովրդի առաջ' նրա պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքի վերականգնման համար: Այդ իրավունքը ոտնահարվել էր Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի ցեղասպանության և արտաքսման, ինչպես նաև' քեմալական զորքերի կողմից 1920թ. անկախ Հայաստանի տարածքի մի հատվածի օկուպացիայի արդյունքում:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերականգնման հիմնաքարն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչվեն իրավահավասար պետություններ, որոնք ձևավորվել են Ադրբեջանական ԽՍՀ տարածքում' ԽՍՀՄ փլուզման ժամանակ: 1992 թ. ԵԱՀԿ/ԵԱՀԽ պետությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում' Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի կոպտագույն խախտում էր: Այն դարձավ Լեռնային Ղարաբաղում 1992-94թթ. լայնամասշտաբ պատերազմի պատճառներից մեկը, շարունակում է մնալ դրա վերսկսման վտանգի մշտական աղբյուր և հանդիսանում է հակամարտության խաղաղ կարգավորման ձգձգված գործընթացում արդարացի որոշում գտնելու գլխավոր խոչընդոտը: Այս խախտման շտկումը ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման հիմնաքարն է:

Հայաստանի' առկա միջազգային իրավական կարգավիճակն էականորեն սահմանափակում է հայ ժողովրդի օրինական ազգային շահերը պաշտպանելու նրա հնարավորությունները' հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա: Նման կարգավիճակի գլխավոր պատճառն այն է, որ ԽՍՀՄ փլուզման ընթացքում և դրանից հետո հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը էականորեն սահմանափակվեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությամբ' հարգել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Խորհրդային Հայաստանի հետ ունեցած նրանց սահմանների անքակտելիությունը: Ստանձնելով այդ պարտավորությունները' Հայաստանը համաձայնեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հռչակված անկախությունը կարող է ճանաչվել միայն Ադրբեջանի համաձայնությամբ, իսկ Նախիջևանին անկախություն և Ջավախքին ինքնավարություն տրամադրելու հարցը համապատասխանաբար Ադրբեջանի և Վրաստանի ներքին գործն է: Դրա հետ մեկտեղ, անքակտելի ճանաչելով 1921թ. Կարսի պայմանագրով հաստատված հայ-թուրքական սահմանը' Հայաստանը փաստացիորեն համաձայնեց օրիանական համարել Թուրքիայի կողմից առաջին հայկական հանրապետության տարածք հանդիսացող Կարսի շրջանի և Սուրմալուի բռնազավթումը:

Միանշանակ ակնհայտ է, որ այս գործողություններն ի սկզբանե հակասում էին հայ ժողովրդի ազգային շահերին, ծառայում էին նրա ինքնորոշման իրավունքի սայմանափակմանը և նրա անլիարժեք գոյության ռեժիմի պահպանմանը:

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, իրականացնելով ասպիսի քայլեր, շեղվեց Հայաստանի Անկախության մասին հռչակագրի ներածության և տեքստի մեջ հայտարարագրված սկզբունքներից և խախտեց Հայաստանի Հանրապետության ներքին իրավունքի նորմերը:

Հայ ժողովրդի լիարժեք ինքնորոշման և պատմական հայրենիքից նրա արտաքսման դադարեցման ճանապարհին հիմանական իրավական խոչընդոտն է 1975թ. ընդունված ԵԱՀԿ Հելսինկյան Ավարտական ակտը, որին Հայաստանը միացավ 1992թ. հուլիսի 8-ին: ԱՊՀ ձևավորումը և Բալթյան ու ԱՊՀ պետությունների միացումը այդ միջազգային պայմանագրին տեղի ունեցավ միջազգային նորմերին հակառակ, քանի որ այդ պահին ԵԱՀԿ անդամ պետությունները խախտեցին իրենց պարտավորությունը' հարգել ԽՍՀՄ ինքնիշխանությանը ներհատուկ և նրանում ընդգրկված, ԽՍՀՄ Սամանադրությամբ պաշտպանված' Խորհրդաին Միությունում ինքնավար միավորների և ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այդ թվում, սույն պարտավորության խախտումը հանգեցրեց 1992թ. ԼՂԻՄ և հայկական ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը Ադրբեջանի և Վրաստանի խորհրդային հանրապետություններում:

ԵԱՀԿ և ԱՊՀ միջև խաբեության և ստի վրա կառուցված միջազգային իրավական հարաբերությունների համակարգը փլվեց Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո: Այդ գործողությունները դարձան Հելսինկյան Ավարտական ակտի ֆորմալ նորմերի ակնհայտ խախտում, որոնք վիժեցնում են Եվրոպայում սահմանների անքակտելիության մասին ընդհանուր ռեժիմի գոյությունը և արմատապես փոխում են այդ միջազգային պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի կարգավիճակը' կապված իրենց պարտավարությունների հետագա կատարման հետ:

Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վենյան կոնվենցիայի  60-րդ' ,Պայմանագրի կասեցումը կամ դրա գործողության դադարեցումը դրա խախտման հետևանքովե հոդվածի 2-րդ կետի c) ենթակետի, Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի հղում կատարել այդ խախտմանը որպես հիմք' իր համար Հելսինկյան Ավարտական ակտի գործողությունը ընդհանրապես կամ մասնակիորեն դադարեցնելու համար:

Այսիպիսով, այս պահին Հայաստանի առջև ճանապարհը բաց է' հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա, վերացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների առարկա և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Նմանապես Հայաստանը կարող է ազատել իրեն' Կարսի պայմանագրով ամրագրված սահմանների անքակտելիությունը ճանաչելու պարտավորությունից:

Դրա հետ մեկտեղ, նույն Կոնվենցիայի 45-րդ' ,Պայմանագիրը դադարեցնելու կամ դրա անվավերության հիմքին հղում կատարելու, դրանից դուրս գալու կամ դրա գործողությունները կասեցնելու իրավունքի կորուստըե հոդվածի a) կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը կկորցնի այդ իրավունքը, եթե իր գործողություններով որոշակիորեն իր համաձայնությունը տա, որ պայմանագիրը, կախված դեպքից, վավեր է, պահպանում է ուժը և շարունակում է մնալ գործողության մեջ:

Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման Արձանագրության վավերացումը հայկական պետության համար մի գործողություն է, որով այն ցույց է տալիս, թե համաձայն է, որ Հայաստանի համար ԵԱՀԿ Հելսինկյան Ավարտական ակտը պահպանում է իր ուժը:

Հայաստանի Հանրապետության ժողովրդի անօտարելի իրավունքն է' պահանջել Ազգային Ժողովից իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը' Հայաստանի Անկախության մասին հռչակագրի ներածության և տեքստի մեջ շարադրված սկզբունքներին համապատասխան:

Ըստ այդմ, Ազգային Ժողովը պարտավոր է, մինչև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Արձանագրության ստորագրումը և վավերացումը, հստակեցնել Հայաստանի համար Հելսինկյան Ավարտական ակտի վավերության հարցը:

Հայաստանի Հանրապետության' հայ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի սահմանափակման վրա հիմնված և պատմական արդարության վերահաստատումը հետաձգող պետական քաղաքականության հետագա շարունակումը կնշանակի, որ Հայաստանում իշխանության մարմինները գիտակցաբար և հետևողականորեն գնում են  դեպի հայ ժողովրդին և հատկապես ժողովրդի' Հայաստանից դուրս գոյություն ունեցող հատվածին սեփական պետությունից լիակատար և վերջնականապես օտարելուն տանող վտանգավոր ճանապարհով: Այսօրինակ պետական քաղաքականությունն այլևս չի կարող անտարբեր թողնել ինչպես Հայաստանից ներս, այնպես էլ դուրս գտնվող հայկական առաջադիմական ուժերին սեփական ժողովրդի ճակատագրի հանդեպ: Միանշանակ ակնհայտ է, որ այսպիսի քաղաքականությանն օրինաչափ պատասխան կհանդիսանա այդ ուժերի համախմբումը քաղաքական պայքարում' հանուն հայ ժողովրդի ազատության իր ազգային շահերը ոտնահարող ձևական միջազգային պարտավորություններից:

Անդրիաս Ղուկասյան

«ԽՍՀՄ-ին կողմ և դեմ կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը