Մովսես Հակոբյան. «Մեր զինվորն ազդակ ուղարկեց, որ պետք է պետական շահը վեր դասել ցանկացած շահից»
Օգոստոսի 23-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է մի շարք հոգևորականների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտավորականների: Հանդիպմանը Մ. Հակոբյանն ընդգծել է, որ Արցախի հարցը լուծելու է Արցախի ժողովրդը։
–Առանց բանակցություններում Արցախի մասնակցության՝ անհնար է լուծել այս խնդիրը,-ասել է նա՝ հավելելով,–մենք թե՛ այսօր, և թե՛ վաղը պատրաստ ենք հակառակորդի գործողություններին հակահարված տալ։Այսօր մեր զինվորը ևս մեկ անգամ ազդակ ուղարկեց, որ պետք է պետական շահը վեր դասել ցանկացած շահից:
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, թե պատրաստ են վերցնել Զանգեզուրն ու Երևանը, նախարարն ասել է.
–Փոքրիկ Ալիևի այդ հայտարարությունն անհեթեթություն է։ Որևէ մեկը չի կասկածում, որ դա երբևէ իրականություն կարող է դառնալ:
Մ. Հակոբյանը նաև նշել է, որ Հայաստանի և Արցախի միջև անցակետ չի տեղադրվելու, և ինչպես այսօր Արցախ մտնող մարդուն չեն կանգնեցրել, այնպես էլ վաղը չեն կանգնեցնի:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստըն էլ նա դատապարտել է՝ ընդգծելով, որ շատ վատ է, երբ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին.
–Պարզ է, որ այդ զենքն Ադրբեջանը կիրառվելու է հակառակորդի դեմ: