Լրահոս

22.08.2014 21:58


ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ–ն տարածել է Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ, որում ասվում է.

«Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և գործընկերներին:

Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը և հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը և վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում»։

Այս խորագրի վերջին նյութերը