Լրահոս

22.08.2014 21:45


Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Օգոստոսի 21-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-11001» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 18.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 20/2 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 12.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի քերծվածքներ, ձախ ազդրի կապտուկներ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, օդանավակայանի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ օգոոստոսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 15.45-ին, Սևան-Գետափ ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Տաշիրի Երևանյան փողոցի կամրջի մոտակայքում «Մերսեդես Ե 190» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել կամրջին հարակից ձորակը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես 600» և «Օպել Բ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Բ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 03.00-ին, Քարաբերդ-Մարալիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես Ե 220» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում գտնվող բանկ տանող փակուղուց դեպի Գ. Աշոտի փողոց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը