Լրահոս

22.08.2014 18:24


Ստեփանակերտում ավտոբուսների սակագինը թանկացել է 30 դրամով

Ստեփանակերտում ավտոբուսների սակագինը թանկացել է 30 դրամով

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին սահմանելու մասին հարցը։

«Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ–ն և «Մհեր» ՍՊԸ–ն առաջարկել են 7 տարի շարունակ գործող 70 դրամ սակագինը սահմանել 112 կամ 120 դրամ:

Փոխադրող ընկերությունները պնդել են, որ գործող սակագինը չի բավարարում սպասարկման ծախսերը հոգալու համար։

Քննարկման արդյունքում, ի վերջո, որոշվել է Ստեփանակերտում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանել 100 դրամ, որը կսկսի գործել այս հոկտեմբերի 1-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը