Սերժ Սարգսյանի վերջին հեռուստահարցազրույցից հետո հիմնականում քննության առարկա դարձան PR–տարրեր պարունակող հատվածները, սակայն բաց թողնվեց կարևորը։
ՀՀԿ ղեկավարը, պատասխանելով Ղարաբաղի խնդրի կարգավորմանն առնչվող հարցին, նշեց, որ ինքը պատրաստ էր Կազանում ստորագրել համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց (ինչպես հայտնի է, Ալիևը Կազանում 10 լրացուցիչ պահանջներ առաջ քաշեց, ինչը վիժեցրեց համաձայնագրի ստորագրումը)։ Նա նաև կողմ արտահայտվեց խաղաղապահների տեղակայմանը։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը կողմ է ազատագրված յոթ շրջանների հանձնմանը և ընդամենը Լաչինի միջանցքով ՀՀ–ԼՂՀ կապին (ԼՂՀ կարգավիճակի հարցն ընդհանրապես «օդում կախված» է մնում այս դեպքում)։ Կազանում հենց այդ փաստաթուղթն է քննարկվել։ Հայ–ադրբեջանական սահմանագծում արձանագրված վերջին լարվածության օրերին նույն այդ փաստաթղթի դրույթներն էին ինտենսիվորեն քարոզում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ուորլիքն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնը՝ ավելացնելով, որ ստատուս քվոն անընդունելի է։ Դրանով իսկ ամերիկացի դիվանագետները «քարտ բլանշ» էին տալիս Ալիևին և խրախուսում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները։ Սակայն, ամերիկացիներին այդ քայլերի համար մեղադրել պետք չէ, քանզի իրենք իրենց շահերն ունեն ու հակահայկական հայտարարություններով էին հանդես գալիս՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի անսկզբունքային արտաքին քաղաքականությանը։ Ասել է թե՝ խնդիրները պետք է ներսում փնտրել ու «մուննաթ» չգալ ո՛չ ՌԴ–ի, ո՛չ ԱՄՆ–ի վրա։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո պետք է հստակ ամրագրել, որ նա հերթական անգամ կողմ է արտահայտվում ազատագրված տարածքների վերադարձին՝ ոչնչի դիմաց։
Ոմանք կարող են ասել, թե դա դիվանագիտական քայլ է և այդպիսով պաշտոնական Երևանն ուզում է ցույց տալ իր խաղաղասիրությունն ու որոշակի դիվիդենտներ քաղել, սակայն Ալիևի անզիջում կեցվածքի ֆոնին առնվազն միամտություն է «խաղաղության աղավնի» խաղալը։ Եթե դու ցույց ես տալիս զիջումների գնալու պատրաստակամությունդ, ապա քեզանից էլ այդ զիջումներն ակնկալում են։
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա այս հարցում ևս Սարգսյանը սխալ դիրքորոշում ունի։
Եթե Ադրբեջանի հետ մենք ինչ որ պահի խաղաղ համաձայնագիր կնքենք, ապա ի՞նչ իմաստ ունի խաղաղապահների տեղակայումը՝ ինչ պետություն կամ պետությունների համախումբ էլ դրանք ներկայացնեն։
ՀՀ և ԼՂՀ շահերից բխում է այն, որ ոչ մի խաղաղապահ կոչվածի ոտք մեր տարածաշրջան չմտնի։ Խաղաղապահների մուտքին կողմ արտահայտվելով՝ անառողջ մրցակցություն ես հրահրում գերտերությունների միջև։
1994–ից հետո հաստատված հարաբերական հրադադարն ապահովվում է մեր զինված ուժերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բալանսի շնորհիվ։ Իսկ եթե Սերժ Սարգսյանն իր վարած քաղաքականության բացասական հետևանքներն ուզում է կոմպենսացնել խաղաղապահներով, ապա դա իր խնդիրն է և չի բխում մեր երկրի շահերից։ Հայ ժողովրդի խնդիրը պետք է լինի ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունն ու սեփական ուժերով սեփական տունը կառուցելը։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Բաղրամյան 26–ի կողմից վերահսկվող լրատվամիջոցները մինչև Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ինտենսիվորեն տարածում էին այն միտքը, թե իբր ՌԴ–ն ուզում է օր առաջ խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղի շփման գծում և այդ իսկ պատճառով էլ հրահրել է սահմանային բախումները, բայց ահա Սերժ Սարգսյանն ու իր «արևմտամետ» թիմակիցները դիմադրում են։
Հանդիպումը և դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ նման բան չկա։ Ռուս խաղաղապահների հարցը օրակարգում չի եղել ոչ Սոչիի հանդիպումից առաջ, ոչ էլ այդ հանդիպման ժամանակ։ Պարզապես «Գեբելսյան» քարոզչամեքենան արհեստական խնդիր էր առաջ քաշել, որպեսզի հետո տարածի հեքիաթն այն մասին, թե ինչպիսի հերոսական ջանքերով Սերժ Սարգսյանը դիմագրավեց խաղաղապահների թեմայով ճնշումներին։
Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը, ելնելով ներքաղաքական ինչ–ինչ հաշվարկներից, հակառուսական հիստերիա է հովանավորում, բայց անձամբ հավատարմության երդումներ տալիս Գյուլիստանի պայմանագրին։ Թե ինչով է ավարտվելու նրա հերթական «հակառուսականությունը», դժվար չէ կռահել։ Ուղղակի արդյունքում Հայաստանն է տուժելու և կրկին հայտնվելու Կրեմլի «պադվալում», ինչը որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։
Պե՞տք են արդյոք խաղաղապահներ Ղարաբաղում