Լրահոս

22.08.2014 14:59


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Հաղթանակ» կամրջի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում` 100 քմ, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի մոտակայքում` 1 հա հնձած արտ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 13-րդ փողոցի թիվ 45 տան մոտակայքում ` 500 քմ խոտածածկ տարածք, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին` 4000 քմ, Չարենցավան քաղաքի թիվ 6 մանկապարտեզի մոտակայքում ` 50 քմ, Չարենցավանի բ/կ-ի բակում` 500 քմ բուսածածկույթ, Գյումրի-Արևիկ ավտոճանապարհին` 1 հա խոտածածկ տարածք, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում` 3 հա, Սառնաղբյուր գյուղի «Կարմիր վանքի» մոտակայքում` 5 հա, Ձորաշեն գյուղում` 1,2 հա, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ «Ղռեր» կոչվող հանդամասում` 1000 ք.մ խոտածածկ տարածք, 10 հակ անասնակեր և ջերմահարվել 3000 քմ խաղողի այգի, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ռուսի քարհանք» կոչվող տարածքում` 4 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը