Աշխարհ

21.08.2014 21:03


Ֆրանսիան խորապես ցնցված է Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու մահվան մասին տեղեկություններով

Ֆրանսիան խորապես ցնցված է Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու  մահվան մասին տեղեկություններով

Այսօր պատասխանելով ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին՝ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը հայտարարել է, որ Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով:

«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ արագորեն վերադարձնել նրա մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը