Լրահոս

21.08.2014 13:36


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց

Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 20-ի օրվա ընթացքում եւ 21-ի գիշերը ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

Այս խորագրի վերջին նյութերը