Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վրեժ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցը քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար: Վրեժ Մ.-ն տեղեկացրել է նաև, որ 2014թ. հունվարին խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի մի խումբ աշխատակիցներ (ինչպես նաև քննիչը) իրեն ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վրեժ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցը քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար:
Վրեժ Մ.-ն տեղեկացրել է նաև, որ 2014թ. հունվարին խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի մի խումբ աշխատակիցներ (ինչպես նաև քննիչը) իրեն ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: