«Հայկական երիտբոլշևիկները փորձում են ժողովրդին թվակոխ անել»
Բոլշևիկյան իշխանությունների յուրահատկություններից եղել է այն, որ իրենք տարիներ շարունակ փորձել են սեփական ժողովրդին «թվակոխ» անել: Խանութներից կորում էր երշիկը, սակայն կուսակցական գործիչները հպարտորեն հայտարարում էին, որ մսի արտադրությունը երկրում շեշտակի աճ է գրանցել: Ինչ ավարտ ունեցավ բոլշևիկյան պետությունը երևի թե բոլորն են հիշում:
Ցավով պետք է արձանագրեմ, որ հայկական երիտբոլշևիկները գնում են նույն ճանապարհով և փորձում են ժողովրդին նույնպես թվակոխ անել: Դատեք ինքներդ: Վերջին շրջանում մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է թանկանում հացը, սակայն դրա հետ մեկտեղ Սերգո Կարապետյանը հայտարարում է, որ վերջին 4 տարվա ընթացքում ցորենի բերքն աճել է 85%-ով, դրան էլ գումարած` 2010 թվականի հետ համեմատ վարելահողերի տարածքն ավելացել է գրեթե 30 հազ. հեկտարով:
Հետաքրքիր բան է ստացվում` ցորենի քանակը ավելանում է, վարելահողերի տարածքն ավելանում է, իսկ հացը թանկանում է ու թանկանում: Կա ևս մեկ հետաքրքիր հանգամանք: Համեմատությունն արվում է անկման շրջանի հետ (2009-2010թթ.), երբ գյուղատնտեսությունը մինուս 15 ցուցանիշ էր գրանցել:
Բացի այդ, հարկ է նշել, որ գյուղատնտեսության այս ոլորտը շատ չնչին տեղ է գրավում մեր երկրի տնտեսության մեջ և, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, և այս թվերով ուղղակի փորձում են կոծկել այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել այս տարվա կարկուտի և այլ աղետների հետևանքով:
Ասածս այն է, որ Սերգո Կարապետյանը պարզապես փորձում է մնացած իշխանավորների պես թոզ փչել մեր աչքերին և թաքցնել այն իրական պատկերը, որոնք առկա են մեր տնտեսության մեջ և, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք:
«Հայկական երիտբոլշևիկները փորձում են ժողովրդին թվակոխ անել»
Բոլշևիկյան իշխանությունների յուրահատկություններից եղել է այն, որ իրենք տարիներ շարունակ փորձել են սեփական ժողովրդին «թվակոխ» անել: Խանութներից կորում էր երշիկը, սակայն կուսակցական գործիչները հպարտորեն հայտարարում էին, որ մսի արտադրությունը երկրում շեշտակի աճ է գրանցել: Ինչ ավարտ ունեցավ բոլշևիկյան պետությունը երևի թե բոլորն են հիշում:
Ցավով պետք է արձանագրեմ, որ հայկական երիտբոլշևիկները գնում են նույն ճանապարհով և փորձում են ժողովրդին նույնպես թվակոխ անել:
Դատեք ինքներդ: Վերջին շրջանում մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է թանկանում հացը, սակայն դրա հետ մեկտեղ Սերգո Կարապետյանը հայտարարում է, որ վերջին 4 տարվա ընթացքում ցորենի բերքն աճել է 85%-ով, դրան էլ գումարած` 2010 թվականի հետ համեմատ վարելահողերի տարածքն ավելացել է գրեթե 30 հազ. հեկտարով:
Հետաքրքիր բան է ստացվում` ցորենի քանակը ավելանում է, վարելահողերի տարածքն ավելանում է, իսկ հացը թանկանում է ու թանկանում: Կա ևս մեկ հետաքրքիր հանգամանք: Համեմատությունն արվում է անկման շրջանի հետ (2009-2010թթ.), երբ գյուղատնտեսությունը մինուս 15 ցուցանիշ էր գրանցել:
Բացի այդ, հարկ է նշել, որ գյուղատնտեսության այս ոլորտը շատ չնչին տեղ է գրավում մեր երկրի տնտեսության մեջ և, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, և այս թվերով ուղղակի փորձում են կոծկել այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել այս տարվա կարկուտի և այլ աղետների հետևանքով:
Ասածս այն է, որ Սերգո Կարապետյանը պարզապես փորձում է մնացած իշխանավորների պես թոզ փչել մեր աչքերին և թաքցնել այն իրական պատկերը, որոնք առկա են մեր տնտեսության մեջ և, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից