Լրահոս

21.08.2014 13:09


Նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար

Նշանակվել է  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Արմեն Կարապետյանը ծնվել է 1959 թ. Երեւանում:
1976-1980թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկաների
ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա» բաժնում: Ստանալով տնտեսագետի որակավորում գործուղվել
է Աբովյանի «Չափիչ» գործարան` աշխատանքի եւ աշխատավարձի կազմակերպման բաժնում որպես
տնտեսագետ, ապա` ավագ տնտեսագետ, որտեղ աշխատել է մինչ 1984թ.:
1984-1990թթ. աշխատել է «Չափիչ» գործարանում որպես ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ապա ՀԼԿԵՄ
Աբովյանի շրջկոմի առաջին քարտուղար:
1990-1999թթ. աշխատել է Աբովյանի «Գառնի» կոշիկի ֆաբրիկայում, այնուհետեւ ՀՀ կառավարությանն
առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում:
1999թ. ապրիլից աշխատել է ՀՀ առողջապահական համակարգում` սկզբում որպես ՀՀ կառավարությանն
առընթեր պետական առողջապահական գործակալության վերահսկողության վարչության պետ, ապա` ՀՀ
առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ: 2013թ. սեպտեմբերից
մինչեւ 2014թ. հունիս աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար:
2014թ. հունիսին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի
ժամանակավոր պաշտոնակատար:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու թոռնիկ:

Այս խորագրի վերջին նյութերը