Լրահոս

21.08.2014 12:54


Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի պահուստային ներքին ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:

Այս խորագրի վերջին նյութերը