ՈՉ ԹԵ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, ԱՅԼ ՆԵՐՔԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երբ Սերժ Սարգսյանն Արևմուտքի աջակցության կարիքն ուներ՝ իր լեգիտիմության իմիտացիան ապահովելու համար, տարիներ շարունակ նրանց համոզում էր, որ ՀՀ իշխանությունները լի են վճռականությամբ՝ դառնալու ԵՄ ասոցացված անդամ: Այդ ժամանակ Արևմուտքի մոտ տպավորություն ստեղծելու համար գործող նախագահը ներկայացրեց նրանց նաև քաղաքական ու հասարակական գործիչների իր «զորքը»: Բայց երբ սեպտեմբերի 3-ին հապշտապ հայտնվեց Մոսկվայի գրկում, իր «արևմտամետ» թիմակիցները մեխանիկորեն ստացան բացահայտված գործակալի կարգավիճակ: Հիմա ինչպե՞ս նույն այդ գործիչներին Արևմուտքում հավատան ու նրանց վրա խաղադրույք կատարեն, երբ գիտեն, որ նրանք գործում էին (են) պետպատվերի շրջանակներում և նույնիսկ մեկ ձևական «Մայդան» չձևավորեցին Երևանում։
Ի դեպ, արևմտյան կառույցներն այդ տարիներին, աշխատելով նաև մեր հասարակական սեկտորի հետ, չէին ներգրավում նրանց քաղաքական գործընթացներին, իսկ ընդդիմադիր դաշտի արևմտամետ գործիչներին էլ չաջակցեցին, որպեսզի չնեղացնեն մեր իշխանություններին՝ իրենց գործընկերներին: Այդ իսկ պատճառով, որքան էլ չարչարվեն, անգամ համախմբման պարագայում բավական երկար ժամանակ արևմտամետները չեն կարող լուրջ քաղաքական հայտ ներկայացնել:
Մինչդեռ, որպես «թեժ աշնանն» ուղղված հակաքայլ՝ Սարգսյանը պահանջում է նախագահականին առընթեր «արևմտամետներից» ավելի ակտիվ կերպով հանդես գալ քաղաքական գործընթացներում, որպեսզի ինքը կարողանա Մոսկվային համոզել, որ եթե ինքը չլինի, ապա մեզ մոտ «Եվրամայդան» կլինի: Բայց շախմատի «գիգանտի» այդ պարզունակ թղթախաղային բլեֆով ռուսները չեն խաբվում, և հրաշալի գիտեն, որ նրանք բոլորը գործում են Բաղրամյան 26-ի ենթակայության տակ: Իսկ մեր «թունդ» արևմտամետների երկրորդ առաքելությունն էլ այն է, որպեսզի ասեն՝ ի՞նչ կարիք կա գործող նախագահին փոխելու, եթե իշխանության են գալու դարձյալ ռուսամետները՝ մատնացույց անելով «քառյակին»: Բայց այնպես չէ, որ Սարգսյանի այս ուրագատաշ քայլի հետ համաձայն են նիա բոլոր թիմակիցները: Նրանք, ովքեր օրավարձով աշխատող են, իհարկե ուրախ են, որ ֆինանսավորվում են այս անիմաստ գիծն առաջ տանելու համար, եթե ասեն, որ դա անօգուտ է, կփակվի իրենց եկամտաբեր դուքանը: Բայց Սարգսյանի թիմում կան լուրջ կրթություն ստացած, զգալի ունեցվածքի տեր գործիչներ, ովքեր առայժմ միայն խուլ դժգոհություն են հայտնում, որ «վերջին բոլշևիկն» իրենց հանել է ոչ թե «քառյակի» դեմ, այլ ՌԴ-ի ու նրա նախագահի, և ստիպում է ամեն օր, բառիս բուն իմաստով, հայհոյել ու անձնական վիրավորանքներ հասցնել նրանց, իսկ թե որքան մեծ է Ռուսաստանի ազդեցությունը ՀՀ-ի վրա, իրենք շատ ավելի լավ գիտեն, և իրենց այդ վարքագծի ողջ վտանգավորությունն էլ քաջ գիտակցում են: Եվ սա այն դեպքում, երբ այդ գործիչները հրաշալի հասկանում են, որ ինչ էլ անեն, ինչպիսի հնարքներ էլ կիրառեն, Սարգսյանի վերարտադրության շանսը հավասար է զրոյի: Բայց գործող նախագահը դարձրել է նրանց մահապարտ և ուղարկել ականների վրա պայթելու, միայն թե իր համար ճանապարհ բացեն, երբ այդ շրջափակված վիճակում հայտնվել է իր իսկ անհեռատես քաղաքականության պատճառով:
Ի դեպ, «քառյակին» ռուսամետության մեջ մեղադրելն այնքան հիմնազուրկ է, որ որևէ վնաս չի կարող հասցնել նրանց, քանի որ վերջիններս արտաքին քաղաքական կողմնորոշմամբ չեն պայմանավորել իրենց ներքաղաքական խնդիրների լուծումը, այլ ընդամենը հաշվի են նստում առկա աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Բավական է նշել, որ այն երկրները, որտեղ ներքաղաքական ցնցումներն ու հեղափոխությունները պայմանավորվեցին արտաքին կողմնորոշումներով, ներքաշվեցին քաղաքացիական պատերազմների մեջ և ունեցան տարածքային լուրջ կորուստներ, ինչը մեր երկրի համար խիստ անընդունելի է: Առավել ևս, որ մեր հասարակությունն այդ բաժանումն այսօր համարում է արհեստական և պատրաստ է պայքարի դուրս գալ երկրում իրավիճակ փոխելու, այլ ոչ թե այս կամ այն արտաքին ուղղությամբ ճամփա ընկնելու համար:
Հուսով եմ, որ առաջիկա ակտիվ աշնան ընթացքում մեր ազնիվ ու գաղափարական արևմտամետները (այդ թվում՝ քաղաքացիական սեկտորը ներկայացնող սուբյեկտները) կմիանան այն ուժերին, որոնք պատրաստ են ու նաև ունակ՝ տապալելու Սարգսյանի վարչակազմը, ցանկության դեպքում՝ նախապես նրանց հետ պայմանավորվելով, որ դրանից հետո ամեն մեկը կարող է ընտրություններին մասնակցել առանձին: Իսկ եթե մեր արևմտամետները մերժեն այս տարբերակը՝ երկրի ներսում չունենալով ուժեղ քաղաքական կառույցներ, հայտնի պատճառներով էլ՝ դրսի աջակցություն, ինչպե՞ս են հաղթելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որ երկրի արտաքին քաղաքական կուրսն էլ կարողանան փոխել դեպի Արևմուտք:
Իսկ եթե կարծում են, որ իրենց պայքարը 2018-ի նախագահական ընտրություններով է արդյունք տալու, ապա հենց հիմիկվանից պետք է կատաղի պայքար մղեն Սարգսյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունների դեմ, քանի որ, եթե դա անցնի, էլ ի՞նչ հաջորդ նախագահական ընտրություններ: Իսկ եթե դա էլ չանեն, ուղղակի դրանով կհաստատեն, որ իրենց միակ առաքելությունը Սարգսյանին ծառայելն է:
Դե ինչ, մաղթենք նրանց բարի ծառայություն, իսկ մյուսներին հաջողություն՝ առաջիկայում քաղաքական դաշտը մաքրելու ոչ միայն ապաշնորհ ու ընչաքաղց իշխանավորներից, այլև կեղծ արևմտամետներից ու ծախու ընդդիմադիրներից:
Էդվարդ Անտինյան
ՈՉ ԹԵ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, ԱՅԼ ՆԵՐՔԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երբ Սերժ Սարգսյանն Արևմուտքի աջակցության կարիքն ուներ՝ իր լեգիտիմության իմիտացիան ապահովելու համար, տարիներ շարունակ նրանց համոզում էր, որ ՀՀ իշխանությունները լի են վճռականությամբ՝ դառնալու ԵՄ ասոցացված անդամ:
Այդ ժամանակ Արևմուտքի մոտ տպավորություն ստեղծելու համար գործող նախագահը ներկայացրեց նրանց նաև քաղաքական ու հասարակական գործիչների իր «զորքը»: Բայց երբ սեպտեմբերի 3-ին հապշտապ հայտնվեց Մոսկվայի գրկում, իր «արևմտամետ» թիմակիցները մեխանիկորեն ստացան բացահայտված գործակալի կարգավիճակ: Հիմա ինչպե՞ս նույն այդ գործիչներին Արևմուտքում հավատան ու նրանց վրա խաղադրույք կատարեն, երբ գիտեն, որ նրանք գործում էին (են) պետպատվերի շրջանակներում և նույնիսկ մեկ ձևական «Մայդան» չձևավորեցին Երևանում։
Ի դեպ, արևմտյան կառույցներն այդ տարիներին, աշխատելով նաև մեր հասարակական սեկտորի հետ, չէին ներգրավում նրանց քաղաքական գործընթացներին, իսկ ընդդիմադիր դաշտի արևմտամետ գործիչներին էլ չաջակցեցին, որպեսզի չնեղացնեն մեր իշխանություններին՝ իրենց գործընկերներին: Այդ իսկ պատճառով, որքան էլ չարչարվեն, անգամ համախմբման պարագայում բավական երկար ժամանակ արևմտամետները չեն կարող լուրջ քաղաքական հայտ ներկայացնել:
Մինչդեռ, որպես «թեժ աշնանն» ուղղված հակաքայլ՝ Սարգսյանը պահանջում է նախագահականին առընթեր «արևմտամետներից» ավելի ակտիվ կերպով հանդես գալ քաղաքական գործընթացներում, որպեսզի ինքը կարողանա Մոսկվային համոզել, որ եթե ինքը չլինի, ապա մեզ մոտ «Եվրամայդան» կլինի: Բայց շախմատի «գիգանտի» այդ պարզունակ թղթախաղային բլեֆով ռուսները չեն խաբվում, և հրաշալի գիտեն, որ նրանք բոլորը գործում են Բաղրամյան 26-ի ենթակայության տակ: Իսկ մեր «թունդ» արևմտամետների երկրորդ առաքելությունն էլ այն է, որպեսզի ասեն՝ ի՞նչ կարիք կա գործող նախագահին փոխելու, եթե իշխանության են գալու դարձյալ ռուսամետները՝ մատնացույց անելով «քառյակին»: Բայց այնպես չէ, որ Սարգսյանի այս ուրագատաշ քայլի հետ համաձայն են նիա բոլոր թիմակիցները: Նրանք, ովքեր օրավարձով աշխատող են, իհարկե ուրախ են, որ ֆինանսավորվում են այս անիմաստ գիծն առաջ տանելու համար, եթե ասեն, որ դա անօգուտ է, կփակվի իրենց եկամտաբեր դուքանը: Բայց Սարգսյանի թիմում կան լուրջ կրթություն ստացած, զգալի ունեցվածքի տեր գործիչներ, ովքեր առայժմ միայն խուլ դժգոհություն են հայտնում, որ «վերջին բոլշևիկն» իրենց հանել է ոչ թե «քառյակի» դեմ, այլ ՌԴ-ի ու նրա նախագահի, և ստիպում է ամեն օր, բառիս բուն իմաստով, հայհոյել ու անձնական վիրավորանքներ հասցնել նրանց, իսկ թե որքան մեծ է Ռուսաստանի ազդեցությունը ՀՀ-ի վրա, իրենք շատ ավելի լավ գիտեն, և իրենց այդ վարքագծի ողջ վտանգավորությունն էլ քաջ գիտակցում են: Եվ սա այն դեպքում, երբ այդ գործիչները հրաշալի հասկանում են, որ ինչ էլ անեն, ինչպիսի հնարքներ էլ կիրառեն, Սարգսյանի վերարտադրության շանսը հավասար է զրոյի: Բայց գործող նախագահը դարձրել է նրանց մահապարտ և ուղարկել ականների վրա պայթելու, միայն թե իր համար ճանապարհ բացեն, երբ այդ շրջափակված վիճակում հայտնվել է իր իսկ անհեռատես քաղաքականության պատճառով:
Ի դեպ, «քառյակին» ռուսամետության մեջ մեղադրելն այնքան հիմնազուրկ է, որ որևէ վնաս չի կարող հասցնել նրանց, քանի որ վերջիններս արտաքին քաղաքական կողմնորոշմամբ չեն պայմանավորել իրենց ներքաղաքական խնդիրների լուծումը, այլ ընդամենը հաշվի են նստում առկա աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Բավական է նշել, որ այն երկրները, որտեղ ներքաղաքական ցնցումներն ու հեղափոխությունները պայմանավորվեցին արտաքին կողմնորոշումներով, ներքաշվեցին քաղաքացիական պատերազմների մեջ և ունեցան տարածքային լուրջ կորուստներ, ինչը մեր երկրի համար խիստ անընդունելի է: Առավել ևս, որ մեր հասարակությունն այդ բաժանումն այսօր համարում է արհեստական և պատրաստ է պայքարի դուրս գալ երկրում իրավիճակ փոխելու, այլ ոչ թե այս կամ այն արտաքին ուղղությամբ ճամփա ընկնելու համար:
Հուսով եմ, որ առաջիկա ակտիվ աշնան ընթացքում մեր ազնիվ ու գաղափարական արևմտամետները (այդ թվում՝ քաղաքացիական սեկտորը ներկայացնող սուբյեկտները) կմիանան այն ուժերին, որոնք պատրաստ են ու նաև ունակ՝ տապալելու Սարգսյանի վարչակազմը, ցանկության դեպքում՝ նախապես նրանց հետ պայմանավորվելով, որ դրանից հետո ամեն մեկը կարող է ընտրություններին մասնակցել առանձին: Իսկ եթե մեր արևմտամետները մերժեն այս տարբերակը՝ երկրի ներսում չունենալով ուժեղ քաղաքական կառույցներ, հայտնի պատճառներով էլ՝ դրսի աջակցություն, ինչպե՞ս են հաղթելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որ երկրի արտաքին քաղաքական կուրսն էլ կարողանան փոխել դեպի Արևմուտք:
Իսկ եթե կարծում են, որ իրենց պայքարը 2018-ի նախագահական ընտրություններով է արդյունք տալու, ապա հենց հիմիկվանից պետք է կատաղի պայքար մղեն Սարգսյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունների դեմ, քանի որ, եթե դա անցնի, էլ ի՞նչ հաջորդ նախագահական ընտրություններ: Իսկ եթե դա էլ չանեն, ուղղակի դրանով կհաստատեն, որ իրենց միակ առաքելությունը Սարգսյանին ծառայելն է:
Դե ինչ, մաղթենք նրանց բարի ծառայություն, իսկ մյուսներին հաջողություն՝ առաջիկայում քաղաքական դաշտը մաքրելու ոչ միայն ապաշնորհ ու ընչաքաղց իշխանավորներից, այլև կեղծ արևմտամետներից ու ծախու ընդդիմադիրներից:
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202800167467781