Մովսես Հակոբյան. «Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագող երկրներին»
Ադրբեջանը զինադադարի կնքումից ի վեր փորձում է տարբեր ճանապարհներով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հօգուտ իրեն՝ շանտաժի ենթարկելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք 20 տարիների ընթացքում փորձում են հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: «Չնայած որ 22 տարի առաջ մենք կնքել ենք զինադադար, բայց այդ զինադադարից հետո տարեցտարի աճում է լարվածությունը առաջին գծում»,- ասաց նա:
Հակոբյանն ընդգծեց, որ Պաշտպանության բանակը պատերազմից հետո չի լուծարվել և հիշեցրեց, որ Ադրբեջանի խնդրանքով է զինադադարը կնքվել. իրենք են խնդրել ՌԴ-ին՝ միջնորդելու, որ հրադադար հաստատվի։ Պաշտպանության բանակը դրանից հետո սկսել է մի նոր փուլ, և այդ փուլի ընթացքում սկսել է բանակաշինության նոր գործընթաց: Պաշտպանության բանակի գործունեությունն ուղղված է նրան, որ հակառակորդին պարտադրի պատերազմ չսկսել։
Հակոբյանի խոսքով՝ 1992 թվականին ուժերի հարաբերակցությունը եղել է 1/20` հօգուտ Ադրբեջանի, այսօր ուժերի, միջոցների հարաբերակցությունը 1/2-ի է:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։