Ամերիկացի լրագրողի հարազատները հաստատել են նրան գլխատելու մասին լուրը (տեսանյութ)
Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլի ընտանիքը հաստատել է զինյալների կողմից նրան գլխատելու մասին լուրը։ ԱՄՆ իշխանությունները դեռ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից՝ հայտարարելով, որ ստուգում են տեսանյութի իսկությունը։
«Մենք երբեք այսքան չենք հպարտացել Ջեյմսով, որքան հիմա։ Նա իր կյանքը զոհաբերեց՝ հանուն սիրիացի ժողովրդի տառապանքների մասին աշխարհին պատմելու»,– «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ջեյմս Ֆոուլի մայրը։
Նա նաև խնդրել է զինյալներին պահպանել մնացած պատանդների կյանքը.
«Ինչպես Ջեյմսը, այնպես էլ նրանք ոչ մի բանում մեղավոր չեն։ Նրանք չեն վերահսկում ամերիկյան իշխանության քաղաքականությունն Իրաքի, Սիրիայի կամ էլ աշխարհի ցանկացած այլ կետի հարցում»։
Տեսանյութը, որում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները գլխատում են ամերիկացի լրագրողին, հրապարակվել է օգոստոսի 19–ին։ Նրանք հայտարարում են, որ հաջորդ պատանդի կյանքը, ով ամերիկյան «Time» պարբերականի լրագրող Սթիվեն Սոթլոֆն է, կպահպանեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայի դադարեցնել «Իսլամական պետության» զինյալների ոչնչացումը։

7or.am