Ճակատագրական փոփոխությունները տեղի են ունենում անսպասելի և, որպես կանոն, մտածելու և հակազդելու հնարավորություն չեն ընձեռում։ Այդպես է թե՛ բնության արհավիրքների և թե՛ հասարակական–քաղաքական զարգացումների դեպքում։ Երբ վրդովված բազմությունն, ի վերջո, արթնանում է թմբիրից և ոտքի կանգնում, իր հետևից սրբում–տանում է ամեն ինչ։ Այս առումով Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի բախտը որոշ առումով բերել է. փրկության ճանապարհն ընտրելու համար դեռ մեկ ամիս ժամանակ ունեն։ Եթե ճիշտ չգնահատեն իրավիճակը և չօգտվեն «դիրքերը» սահուն կերպով հանձնելու միակ հնարավորությունից, փոփոխությունները վրա կհասնեն շատ անսպասելի և, անկասկած, անդառնալի (իհարկե, նրանց համար միայն)։ Այստեղ կարևոր է նաև ոչիշխանական ուժերի և գիտակից հասարակության կուռ միասնականությունը։ Սպասվող և անխուսափելի աշնանային գործընթացների ժամանակ քաղաքական դաշտում բնական ճանապարհով ջրբաժան կարձանագրվի։ Մի կողմում կհայտնվեն, բառիս բուն իմաստով, Հայաստանի փրկության համար պայքարող ուժերն ու անհատները, իսկ մյուս կողմում՝ «Սերժ Սարգսյանն & co»–ն։ Եկել է մեր երկրի վերագտած անկախությունը վերջնականորեն ամրագրելու ժամանակը։
Բնական ճանապարհով ջրբաժան կարձանագրվի
Ճակատագրական փոփոխությունները տեղի են ունենում անսպասելի և, որպես կանոն, մտածելու և հակազդելու հնարավորություն չեն ընձեռում։ Այդպես է թե՛ բնության արհավիրքների և թե՛ հասարակական–քաղաքական զարգացումների դեպքում։
Երբ վրդովված բազմությունն, ի վերջո, արթնանում է թմբիրից և ոտքի կանգնում, իր հետևից սրբում–տանում է ամեն ինչ։ Այս առումով Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի բախտը որոշ առումով բերել է. փրկության ճանապարհն ընտրելու համար դեռ մեկ ամիս ժամանակ ունեն։ Եթե ճիշտ չգնահատեն իրավիճակը և չօգտվեն «դիրքերը» սահուն կերպով հանձնելու միակ հնարավորությունից, փոփոխությունները վրա կհասնեն շատ անսպասելի և, անկասկած, անդառնալի (իհարկե, նրանց համար միայն)։
Այստեղ կարևոր է նաև ոչիշխանական ուժերի և գիտակից հասարակության կուռ միասնականությունը։ Սպասվող և անխուսափելի աշնանային գործընթացների ժամանակ քաղաքական դաշտում բնական ճանապարհով ջրբաժան կարձանագրվի։ Մի կողմում կհայտնվեն, բառիս բուն իմաստով, Հայաստանի փրկության համար պայքարող ուժերն ու անհատները, իսկ մյուս կողմում՝ «Սերժ Սարգսյանն & co»–ն։
Եկել է մեր երկրի վերագտած անկախությունը վերջնականորեն ամրագրելու ժամանակը։
Արեգնազ Մանուկյան