Քաղաքական

19.08.2014 17:06


Մանվել Գրիգորյան. «Մենք արտագաղթից պիտի ուրախանանք»

Մանվել Գրիգորյան. «Մենք արտագաղթից պիտի ուրախանանք»

ԵԿՄ վարչության անդամ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ արտագաղթը դրական երևույթ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, «News.am»–ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:

«Ցավալի է, որ գյուղերը դատարկվում են, դե հիմի մարդը չի կարողանում ապրի, ստեղծի, սովետմիություն չի, որ ամեն ինչը բերեն լցնեն: Մենք այդքան հնարավորություն չունենք. գազ, նավթ, ոսկի, այո, մենք դրանից պիտի ուրախանանք: Մեր ժողովուրդը եթե գնա, մոստերը չվառի, դրսերում փող աշխատի, հետ գա, լավ է: Հիմի ինչքա՞ն օլիգարխներ կան, որ դրսերում աշխատում են, գալիս են, ստեղ ներդրումներ անում: Գիտե՞ս՝ ինչքան միլիարդատեր հայեր ունենք դրսում»,- ասաց գեներալը:

Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանի կապիտալի արտահոսքը, ԵԿՄ վարչության նախագահը պատասխանեց. «Դե, հանողներին կարելի է ուշունց էլ տալ, բայց հիմի ուշունց չեմ տա: Էտի վատ ա, որ հանում են, բերողներին էլ պիտի խրախուսեն»:

Մանրամասները՝ «News.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը