Լրահոս

19.08.2014 16:59


Ավարտվել է «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

Ավարտվել է «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

Ավարտվել է «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 14-ին` Առաջին ալիքի եթերում: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 87 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից լավագույնները: Ընտրություն կատարելիս հաշվի կառնվի ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Նիդերլանդներ և Ուկրաինա:

Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խարհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը:

Այս խորագրի վերջին նյութերը