Աշխարհ

19.08.2014 16:39


Սահակաշվիլին մնաց առանց բյուջեի հաշվին գնած կոստյումների

Սահակաշվիլին մնաց առանց բյուջեի հաշվին գնած կոստյումների

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գործող իշխանություններին է վերադարձրել բյուջեի միջոցներով գնած իր կոստյումները և վերարկուն։ «Interfax»–ի փոխանցմամբ՝ վերադարձվել է 8 կոստյում և քաշմիրե 1 վերարկու:

Հագուստին կցված է եղել նաև գրություն՝ ուղղված նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին. «Կարող եք օգտագործել այս հագուստը ձեր հայեցողությամբ»:

Վրաստանի կառավարությունը, սակայն, հրաժարվել է ընդունել Սահակաշվիլիի հագուստը. այն այժմ ընդունարանում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը