Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia գործակալությունը, այս մասին հայկական Սուրբ Նարեկ եկեղեցում Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագի ժամանակ հայտնել է Բուենոս Այրեսի արքեպիկոպոս կարդինալ Մարիո Պոլին: «Հռոմի պապը պատասխանել է մեկ տարի առաջ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի միջոցով Հայկական կաթոլիկ եկեղեցու հրավերին` պատարագ մատուցել` հանուն Ցեղասպանության ճանաչման»,- տեղեկացրել է Սուրբ Նարեկ եկեղեցու հովվապետ Պաբլո Հաքիմյանը:
2013 թվականի հունիսին Կիլիկիայի Հայոց թեմի առաջնորդ Ներսես Պետրոս XIX-ի հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապն ընդունել էր նաև Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի դստերը, լսել էր նրան, բռնել էր ձեռքը և ասել. «Դա քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Հռոմի Ֆրանցիսկոս պապի նման քայլն առաջացրել էր Թուրքիայի զայրույթը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում «բացարձակ անընդունելի» էր համարել Հռոմի պապի նման արտահայտությունը։