Կարծիք

18.08.2014 18:21


Միջպետական ճանապարհ, որն ավելի շատ հիշեցնում է հետպատերազմյան արահետ...

Միջպետական ճանապարհ, որն ավելի շատ հիշեցնում է հետպատերազմյան արահետ...

Ինձ համար շատ հետաքրքիր է, մեր բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ են, որ միջպետական M1 մայրուղու նախկին Ղուկասյանի ու Ամասիայի շրջանների հատվածը ողբալի վիճակում է: Միջպետական ճանապարհ, որն ավելի շատ հիշեցնում է հետպատերազմյան արահետ, շատ ամոթ է, նախ այն, որ Հայաստանն մտնող ու դուրս եկող հիմնական ճանապարհը, որը երկիր մտնողի առաջին տպավորությունն է, գտնվում է այդ վիճակում, շատ ամոթ է, որ մեր հարևանների համեմատ մենք ամենավատ ճանապարհներն ունենք, իսկ ամենաամոթն այն է, որ ՓՈՂ ԿԱ, բայց փողը կարծես թե միայն Երևանի համար է, մարզերի հերն էլ անիծած, իսկ միջպետական ճանապարհներն էլ երբ նախագահն անցնելու լինի մի օրով կասֆալտեն ու թեման կփակվի: Մարզերին փող տվողն ով է..., յոլա գնում են հերիք է: Շատ եմ զայրացած ամոթ մեզ, որ մեր երկիր մտնող գլխավոր ճանապարհը ողբալի վիճակում է:
Զոհրապ Եգանյանի էջից

Այս խորագրի վերջին նյութերը