Լրահոս

18.08.2014 17:31


Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը քննարկել են Իրաքում եզդիներին Հայաստանի կողմից տրամադրվող օգնության հարցը

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը քննարկել են Իրաքում եզդիներին Հայաստանի կողմից տրամադրվող օգնության հարցը

Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով:

Որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբե րելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Սեր Սարգսյանի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնա խարարությանը և դիվանագիտական առաքելու թյուն ների ղեկավարներին՝ միջազ գային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:

Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:

Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը