Քաղաքական

18.08.2014 14:01


Վարդան Բոստանջյան. «Իշխանությունն աշխատում է միայն սահմանադրական փոփոխության վրա, ուրիշ՝ ոչինչ»

Վարդան Բոստանջյան. «Իշխանությունն աշխատում է միայն սահմանադրական փոփոխության վրա, ուրիշ՝ ոչինչ»

«Հայաստանի համար ճոխություն կլինի, եթե Ռուսաստանը որոշի այստեղ արդյունաբերություն զարգացնել: Ինչ է, կարծում եք, որ եթե Հայաստանը դեպի Ռուսաստան արտահանում չիրականացնի, ապա Ռուսաստանը շնչահե՞ղձ կլինի: Ինչ պետք է արտահանենք Ռուսաստան, պարզ չէ: Մենք հիմնականում արտահանում ենք խմիչք, բայց դա սահմանափակ է»,- այսօրվա ասուլիսին, անդրադառնով Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին, և դրանից Հայաստանի հնարավոր օգուտներին ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Բանախոսն ընդգծել է, որ այսօր Հայաստանը ռուսական շուկա տանելու ոչինչ չունի: Պետք է նորը ստեղծենք, իսկ դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, քաղաքականություն, աջակցություն:

«Այսօրվա գյուղատնտեսությունը համքարական, ընկերական արտադրություն է, դրանք զարգացնելու համար ոչինչ չկա: Իշխանությունն աշխատում է միայն սահմանադրական փոփոխության վրա, ուրիշ՝ ոչինչ»,- ասել է տնտեսագետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը