Աշխարհ

18.08.2014 13:01


Երկրաշարժ Իրանում. 80-ից ավելի մարդ զոհվել է

Երկրաշարժ Իրանում. 80-ից ավելի մարդ զոհվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 10.01-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.32-ին Իրան-Իրաք սահմանային գոտում` Դեհլորան քաղաքից 38 կմ արևելք, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.690 և արևելյան երկայնության 47.660:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժին հաջորդել է 3.2-5.7 մագնիտուդով 22 հետցնցում:
Ըստ իրանական ԶԼՄ-ի՝ 80-ից ավելի մարդ մահացել է, կան ավիրածություններ:
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի գրանցվել:

Այս խորագրի վերջին նյութերը