Քաղաքական

16.08.2014 08:22


Գագիկ Ծառուկյան. «Հայ ժողովուրդն ու մեր պետությունը պարտավոր են օգնության ձեռք մեկնել եղբայրական եզդի ժողովրդին»

Գագիկ Ծառուկյան. «Հայ ժողովուրդն ու մեր պետությունը պարտավոր են օգնության ձեռք մեկնել եղբայրական եզդի ժողովրդին»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից խոր մտահոգություն եմ հայտնում Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որը միջազգային հանրությունն արդեն իսկ որակել է որպես եզդիների ցեղասպանություն:

Խորապես դատապարտում ենք իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների հանդեպ նման գործելաոճը և ևս մեկ անգամ վերահաստատում, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում գործնական քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:

Մեր երկիրը պարտավոր է բարձրաձայնել Իրաքում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնություններին վերջ տալու անհրաժեշտության մասին, և դրա համար հարկավոր է օգտագործել բոլոր հնարավոր լծակներն ու հարթակները:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ-ում բնակվող տասնյակ հազարավոր եզդիներին և պատրաստակամություն հայտնում սատար կանգնել անհրաժեշտության դեպքում: Հարկ եղած դեպքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պատրաստ է անհրաժեշտ հումանիտար նպատակային օգնություն տրամադրել դրա կարիքն ունեցող բարեկամ եզդի ժողովրդին:

Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդն ու մեր պետությունը պարտավոր են օգնության ձեռք մեկնել եղբայրական եզդի ժողովրդին:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը