Ակտիվ կյանքի ու աշխատանքային գործունեության մայրամուտին յուրաքանչյուր մարդ փորձում է հետադարձ հայացք գցել իր ապրած ու չապրած օրերի վրա, գնահատել այն, իսկ եթե դեռ հնարավորություն կա, նաև վերարժեվորել անցած կյանքը, անել այն, ինչն այդպես էլ չես հասցրել անել, անկարևորը՝ կարևորել, իսկ այն, ինչ շատ հաճախ առաջնային ես համարել, ամաչելու աստիճան չկարևորել:
Ըստ էության, աթեիստ (կյանքի մեծ մասն ապրել ու աշխատել է ԽՍՀՄ-ում), զինագործ Միխայիլ Կալաշնիկովը կյանքի վերջին տարում ապաշխարող նամակ է գրել պատրիարք Կիրիլին, քանի որ իր գործունեությունն ամբողջությամբ կապված էր զենք ստեղծելու, ասել է թե՝ մարդ սպանելու հետ, և ուզում էր, որ Աստված իրեն ներեր:
Ասենք՝ իսպանացի մի կոնկիստադոր, ով սպանել էր տեղացիներին, թալանել, ոչնչացրել հնդկացիների քաղաքակրթության իրեղեն ապացույցները, կյանքի վերջում հասկացել էր, թե ինչ բարբարոսությամբ է զբաղված եղել, և սկսել էր խուլ բնակավայրերից մեկիկ-մեկիկ հավաքել քաղաքակրթության նմուշներ, որպեսզի իրենից հետո սերունդներն իմանային, թե ինչ ցեղեր են ապրել ու ստեղծագործել, և ինչ են թողել աշխարհին:
Ողջ գիտակցական կյանքը իր երկրին անմնացորդ նվիրած Բենջամեն Ֆրանկլինն ութսունմեկ տարեկան հասակում սկզբունքային պայքար էր մղում ԱՄՆ սահմանադրության ընդունման ժամանակ, համոզում, որ այն, ինչ պետք է ընդունեն, գալիք սերունդների համար է, ոչ թե ընդունողների, այսինքն՝ օրվա իշխանավորների համար:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ վիճակ է մեզ մոտ: Մասնավորապես, իրենց ակտիվ գործունեության ընթացքում Արտաշես Գեղամյանն ու նրա պես «ընդդիմադիրներն» անհաշտ պայքար էին մղում անարդարությունների դեմ: Բայց ահա, ռետրոսպեկտիվ հայացք նետեցին իրենց անցած ճանապարհի վրա, տեսան, որ չկարողացան իրենց ծրագրերը կյանքի կոչել, ու փոխանակ իրենց փորձը հաղորդեին երիտասարդներին, որ դրականը շարունակեին, իսկ սխալներից հետևություն անեին, նրանց կողքին կանգնեին ու իրենց խորհուրդներով դրդեին՝ շարունակելու պայքարը, դրան հակառակ՝ կանգնեցին այսօրվա իշխանությունների կողքին: Ու այն, ինչ ժամանակին մերժում էին, ինչի համար պայքարում, դրա տասնապատիկ վատ վիճակին ոչ միայն հաշտվել են այսօր, այլև փորձում են մեզ դրանք դրականորեն մատուցել: Փաստորեն, գալիք սերունդների համար ոչ թե արժեքավոր հետք թողեցին, այլ իրենց ընտանիքների անդամների համար՝ սրճարան կամ խանութ, ինչպես նաև՝ ամոթի զգացողություն (հուսով եմ):
Իսկ Գագիկ Հարությունյանն, օր ծերության, լծվել է մի գործի, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանին իր աթոռին եռակցելը, որի դիմաց մեր ՍԴ նախագահն ամեն օր առարկայական շփում է ունենում Բենջամեն Ֆրանկլինի պատկերով զարդարված թղթադրամների մեծ խմբաքանակի հետ: Իսկ գոնե մի անգամ փորձե՞լ է նայել Ֆրանկլինի նկարին, նրա աչքերի մեջ ու հեռակա հաղոդակցվել իր երկրի պատրիոտ, ԱՄՆ ժողովրդի երախտավորի հետ, որը կբացատրեր, որ չի կարելի օրվա հացը գերադասել վաղվա նորմալ պետության ապագայից։
Հետո էլ զարմանում ենք, որ չեղած տեղը շատերը պետություն կառուցեցին, գնալով հզորացան, իսկ մենք մեր ունեցածը փոքրացրեցինք, թուլացրեցինք, իսկ հիմա արդեն Հայաստանի ու Ղարաբաղի անկախությունն ենք վտանգի տակ դրել: Եվ հարցն այն չէ, որ մեզանում շատ են ընչաքաղցներն ու պատեհապաշտները, այլ որ իրենց կենդանական բնազդներով առաջնորդվող, իրենց ճղճիմ էությամբ ամենաներքևիններն են բազմել ամենավերևներում ու ոչ մի պարագայում չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը:
Իսկ եթե չհաջողվի երկիրն ազատել Սարգսյանից ու նրա վարչակազմից, կնշանակի՝ նրանք ավելի լայնորեն կտարածեն իրենց արատավոր վարքուբարքը, և, ուզենք թե չուզենք, դառնալու են ընդօրինակման առարկա դեռ չձևավորված ու թույլ խառնվածքի տեր երիտասադների համար: Քանի որ կարծելու են, թե հաջողակ լինելու, լավ ապրելու համար պետք է համապատասխանեն «վերջին բոլշևիկի» ստանդարտներին, որպեսզի կարողանան իշխանական հիերարխիկ համակարգում վեր բարձրանալ:
Իսկ այս վիճակի հետ չհաշտվողները միանգամայն այլ օրակարգ ունեն՝ այս տարի Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից, և վստահ եմ, որ դա իրականություն կդառնա. ուղղակի հարկավոր է համախմբվել այդ ծրագրի շուրջ:
Արմեն Հարությունյան
Չգերադասել օրվա հացը Հայաստանի ապագայից
Ակտիվ կյանքի ու աշխատանքային գործունեության մայրամուտին յուրաքանչյուր մարդ փորձում է հետադարձ հայացք գցել իր ապրած ու չապրած օրերի վրա, գնահատել այն, իսկ եթե դեռ հնարավորություն կա, նաև վերարժեվորել անցած կյանքը, անել այն, ինչն այդպես էլ չես հասցրել անել, անկարևորը՝ կարևորել, իսկ այն, ինչ շատ հաճախ առաջնային ես համարել, ամաչելու աստիճան չկարևորել:
Ըստ էության, աթեիստ (կյանքի մեծ մասն ապրել ու աշխատել է ԽՍՀՄ-ում), զինագործ Միխայիլ Կալաշնիկովը կյանքի վերջին տարում ապաշխարող նամակ է գրել պատրիարք Կիրիլին, քանի որ իր գործունեությունն ամբողջությամբ կապված էր զենք ստեղծելու, ասել է թե՝ մարդ սպանելու հետ, և ուզում էր, որ Աստված իրեն ներեր:
Ասենք՝ իսպանացի մի կոնկիստադոր, ով սպանել էր տեղացիներին, թալանել, ոչնչացրել հնդկացիների քաղաքակրթության իրեղեն ապացույցները, կյանքի վերջում հասկացել էր, թե ինչ բարբարոսությամբ է զբաղված եղել, և սկսել էր խուլ բնակավայրերից մեկիկ-մեկիկ հավաքել քաղաքակրթության նմուշներ, որպեսզի իրենից հետո սերունդներն իմանային, թե ինչ ցեղեր են ապրել ու ստեղծագործել, և ինչ են թողել աշխարհին:
Ողջ գիտակցական կյանքը իր երկրին անմնացորդ նվիրած Բենջամեն Ֆրանկլինն ութսունմեկ տարեկան հասակում սկզբունքային պայքար էր մղում ԱՄՆ սահմանադրության ընդունման ժամանակ, համոզում, որ այն, ինչ պետք է ընդունեն, գալիք սերունդների համար է, ոչ թե ընդունողների, այսինքն՝ օրվա իշխանավորների համար:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ վիճակ է մեզ մոտ: Մասնավորապես, իրենց ակտիվ գործունեության ընթացքում Արտաշես Գեղամյանն ու նրա պես «ընդդիմադիրներն» անհաշտ պայքար էին մղում անարդարությունների դեմ: Բայց ահա, ռետրոսպեկտիվ հայացք նետեցին իրենց անցած ճանապարհի վրա, տեսան, որ չկարողացան իրենց ծրագրերը կյանքի կոչել, ու փոխանակ իրենց փորձը հաղորդեին երիտասարդներին, որ դրականը շարունակեին, իսկ սխալներից հետևություն անեին, նրանց կողքին կանգնեին ու իրենց խորհուրդներով դրդեին՝ շարունակելու պայքարը, դրան հակառակ՝ կանգնեցին այսօրվա իշխանությունների կողքին: Ու այն, ինչ ժամանակին մերժում էին, ինչի համար պայքարում, դրա տասնապատիկ վատ վիճակին ոչ միայն հաշտվել են այսօր, այլև փորձում են մեզ դրանք դրականորեն մատուցել: Փաստորեն, գալիք սերունդների համար ոչ թե արժեքավոր հետք թողեցին, այլ իրենց ընտանիքների անդամների համար՝ սրճարան կամ խանութ, ինչպես նաև՝ ամոթի զգացողություն (հուսով եմ):
Իսկ Գագիկ Հարությունյանն, օր ծերության, լծվել է մի գործի, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանին իր աթոռին եռակցելը, որի դիմաց մեր ՍԴ նախագահն ամեն օր առարկայական շփում է ունենում Բենջամեն Ֆրանկլինի պատկերով զարդարված թղթադրամների մեծ խմբաքանակի հետ: Իսկ գոնե մի անգամ փորձե՞լ է նայել Ֆրանկլինի նկարին, նրա աչքերի մեջ ու հեռակա հաղոդակցվել իր երկրի պատրիոտ, ԱՄՆ ժողովրդի երախտավորի հետ, որը կբացատրեր, որ չի կարելի օրվա հացը գերադասել վաղվա նորմալ պետության ապագայից։
Հետո էլ զարմանում ենք, որ չեղած տեղը շատերը պետություն կառուցեցին, գնալով հզորացան, իսկ մենք մեր ունեցածը փոքրացրեցինք, թուլացրեցինք, իսկ հիմա արդեն Հայաստանի ու Ղարաբաղի անկախությունն ենք վտանգի տակ դրել:
Եվ հարցն այն չէ, որ մեզանում շատ են ընչաքաղցներն ու պատեհապաշտները, այլ որ իրենց կենդանական բնազդներով առաջնորդվող, իրենց ճղճիմ էությամբ ամենաներքևիններն են բազմել ամենավերևներում ու ոչ մի պարագայում չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը:
Իսկ եթե չհաջողվի երկիրն ազատել Սարգսյանից ու նրա վարչակազմից, կնշանակի՝ նրանք ավելի լայնորեն կտարածեն իրենց արատավոր վարքուբարքը, և, ուզենք թե չուզենք, դառնալու են ընդօրինակման առարկա դեռ չձևավորված ու թույլ խառնվածքի տեր երիտասադների համար: Քանի որ կարծելու են, թե հաջողակ լինելու, լավ ապրելու համար պետք է համապատասխանեն «վերջին բոլշևիկի» ստանդարտներին, որպեսզի կարողանան իշխանական հիերարխիկ համակարգում վեր բարձրանալ:
Իսկ այս վիճակի հետ չհաշտվողները միանգամայն այլ օրակարգ ունեն՝ այս տարի Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից, և վստահ եմ, որ դա իրականություն կդառնա. ուղղակի հարկավոր է համախմբվել այդ ծրագրի շուրջ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1451430868462029&id=100007853887323