«Հարսնաքար»-ի գործով երկու ամբաստանյալներին նոր մեղադրանք է առաջադրվել
«Հարսնաքար»-ի գործով 12 տարվա ազատազրկման ու 100 հազար ՀՀ դրամի տուգանքի դատապարտված ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի, նրանք 2014թ. մարտի 24-ին, ժամը 14.00-ից, որպես ամբաստանյալներ մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հիշյալ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում, ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը, դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: