Լրահոս

15.08.2014 13:20


Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը մեդալներ չունեցավ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը մեդալներ չունեցավ

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան: Նախօրեին կայացած վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց ու կանանց ազգային հավաքականները հաղթանակներ տոնեցին: Տղամարդկանց թիմը 3:1 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ, իսկ կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց իսպանացիներին:

Տղամարդկանց մրցաշարում օլիմպիական չեմպիոն է հռչակվել Չինաստանի հավաքականը՝ 19 միավոր: 2-րդ և 3-րդ տեղերը բաժանել են Հունգարիայի և Հնդկաստանի թիմերը` 17-ական միավորով: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը վաստակել է 16 միավոր և զբաղեցրել 6-11-րդ տեղերը` լրացուցիչ ցուցանիշներով 8-րդ տեղը:
Կանանց մրցաշարում 20 միավորով չեմպիոն է ճանաչվել Ռուսաստսնի թիմը: 18-ական միավորով 2-րդ և 3-րդ տեղերում են Չինաստանի և Ուկրաինայի ընտրանիները: Հայաստանի կանանց հավաքականը, վաստակելով 17 միավոր, բաժանել է 4-6-րդ տեղերը` լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Այս խորագրի վերջին նյութերը