Մենք վստահ ենք, որ ժամանակակից Թուրքիան հավատարիմ է վերջին հարյուրամյակներին փայփայած պանթուրքիզմի ու պանթուրանիզմի գաղափարներին, որոնք կազմում է իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչի ուղղությամբ էլ հերթական քայլն է կատարվել: Ուստի վերոհիշյալ արձանագրությունները իրենց տրամաբանությամբ վտանգում են հայ ժողովուրդի գոյությունը հայրենի բնօրրանում' Հայկական լեռնաշխարհում:
Ստորագրելով վերոհիշյալ արձանագրությունները Հայաստանի իշխանությունները օգնում են վավերացնել Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր գոյություն ունեցող, սակայն իրավական հիմք չունեցող' քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված սահմանը, անտեսելով Սևրի պայմանագրով հաստատագրված և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքը: Այս քայլը հարվածելու է հայկական իրավունքների պահանջատիրությանը, որն իր մեջ ներառում է Արևմտյան Հայաստանի վերադարձ, ցեղասպանության դատապարտում, ցեղասպանության հետևանքների վերացում:
Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարը սկսվել էր Սփյուռքում 1970-ական թթ. նպատակ ունենալով ազատագրել Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքները: Այդ պայքարը շարունակվելու է մինչև վերջնական նպատակի իրագործումը:
«ՈւխտԱրարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
«Ուխտ Արարատի» կազմակերպության հայտարարությունը
Մենք վստահ ենք, որ ժամանակակից Թուրքիան հավատարիմ է վերջին հարյուրամյակներին փայփայած պանթուրքիզմի ու պանթուրանիզմի գաղափարներին, որոնք կազմում է իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչի ուղղությամբ էլ հերթական քայլն է կատարվել: Ուստի վերոհիշյալ արձանագրությունները իրենց տրամաբանությամբ վտանգում են հայ ժողովուրդի գոյությունը հայրենի բնօրրանում' Հայկական լեռնաշխարհում:
Ստորագրելով վերոհիշյալ արձանագրությունները Հայաստանի իշխանությունները օգնում են վավերացնել Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր գոյություն ունեցող, սակայն իրավական հիմք չունեցող' քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված սահմանը, անտեսելով Սևրի պայմանագրով հաստատագրված և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքը: Այս քայլը հարվածելու է հայկական իրավունքների պահանջատիրությանը, որն իր մեջ ներառում է Արևմտյան Հայաստանի վերադարձ, ցեղասպանության դատապարտում, ցեղասպանության հետևանքների վերացում:
Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարը սկսվել էր Սփյուռքում 1970-ական թթ. նպատակ ունենալով ազատագրել Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքները: Այդ պայքարը շարունակվելու է մինչև վերջնական նպատակի իրագործումը:
«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն