Մեկնաբանություն

15.08.2014 12:05


Տեսակ է...

Տեսակ է...

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանը 2015թ. ապրիլի 24-ին Թուրքիայի ապագա նախագահին հրավիրեց Երևան՝ «ով էլ որ նա լինի» ձևակերպմամբ: Ընդ որում, արդեն այդ ժամանակ կանխատեսելի էր, որ «ով էլ որ նա լինի»-ն Էրդողանն է… Վերջերս էլ «Ես չեմ կորել» ծրագրի շրջանակներում Հայաստանի գործող նախագահը հայտարարեց. «Հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»: Անմիջապես հարց՝ ինչպե՞ս կարելի է այդքան անհետևողական ու անհեռատես լինել՝ զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը: Բայց Սերժ Սարգսյանն այլ սկզբունքներով է առաջնորդվում: Մարդ, որն Էրդողանի հայ լինելն իր համար վիրավորական համարելուց 2 օր անց արդեն Թուրքիայի նախագահ Էրդողանին հղում է հետևյալ բովանդակությամբ նամակը. «Ձերդ Գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց… Ընդունե՛ք, խնդրեմ, պարո՛ն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Առանց մեկնաբանության: Սա մարդու տեսակ է: Լավ թե վատ, խոսքը դրա մասին չի: Սակայն ցանկացած տեսակի հետ շփվելու դեպքում առաջին հերթին պետք է հիշել նրա ինչպիսին լինելը: Նաև սա՛ պետք է հաշվի առնեն ոչիշխանական ուժերը առաջիկայում սպասվող գործընթացների համատեքստում:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը