ՀԱԿ հայտարարությունը Իրաքում եզդիների և քրդերի ցեղասպանությունը կանխելու վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը.
Կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույց։ Նրանք Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները որակել են որպես եզդիների դեմ իրականացվող ցեղասպանություն եւ պահանջել, որպեսզի Հայաստանը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում բարձրացնի այդ հարցը։
Հայաստանի իշխանությունը, անմասն մնալով սեփական քաղաքացիների բողոքին, եւս մի անգամ բռնություն է կիրառել ցուցարարների նկատմամբ։
Հայ Ազգային Կոնգրեսը աջակցում է եզդի համայնքի արդարացի բողոքին եւ պահանջում է Հայաստանի իշխանություններից` գործուն քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների եւ քրդերի ցեղասպանությունը կանխելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես, որպես ՄԱԿ անդամ պետություն, խնդիրը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ եռանդուն ջանքեր գործադրել ՄԱԿ-ի եւ նրա Անվտանգության խորհրդի անդամ երկրների լայն աջակցությունն ապահովելու համար։