Լրահոս

14.08.2014 13:03


Էդ. Սարիբեկյան. «Այսօր յուրաքանչյուր պատանու համար զենքին տիրապետելը պարտադիր պայման է»

Էդ. Սարիբեկյան. «Այսօր յուրաքանչյուր պատանու համար զենքին տիրապետելը պարտադիր պայման է»

«Մեր հասարակության մեջ որսն ասոցացվում է բացասական զգացողությունների հետ, թեև որսը մի քանի խնդիր լուծելու միտում ունի»,–այսօրվա ասուլիսին ասել է «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը: Ըստ բանախոսի՝ դարեր առաջ որսը եղել է երիտասարդներին զենքին տիրապետելու ուսուցման միջոց: Սարիբեկյանը հիշեցրել է, որ բավական շատ տեսարաններ կան, երբ մեր պատմիչները ներկայացնում են, թե ինչպես են ազնվականները որսի միջոցով սովորում տիրապետել զենքին:

«Իսկ այսօր յուրաքանչյուր պատանու համար զենքին տիրապետելը պարտադիր պայման է»,-շեշտել է նա::

«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամը հայտնել է նաև, որ սովորաբար որսի սեզոնը բացվում է օգոստոսի վերջին, և, հավանաբար, այս տարի այն կբացվի ամսի քսաներեքին, ինչի մասին պետք է հայտարարի Բնապահպանության նախարարությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը