Լրահոս

13.08.2014 13:18


Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել հարազատներին

Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել հարազատներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին իրենց որդուց նամակ է փոխանցել:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը` հավելելով, որ եղբորից ստացված նամակները նույնաբովանդակ են. «Իմ մոտ ամեն ինչ լավ է, հույս ունեմ, որ շատ շուտով դուրս կգամ այստեղից»,- գրում է Հակոբը:
Նշենք, որ ԿԽՄԿ-ն օգոստոսի 6-ին հանդիպել էր Ադրբեջանում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և 5 հոգուց բաղկացած ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, ըստ նախնական տեղեկությունների, 23-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Այս խորագրի վերջին նյութերը