Լրահոս

08.09.2009 18:29


«Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզի կառույցի ղեկավարը տխրել է

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու փաստը տխրեցրել է «Ժառանգություն» կուսակցության՝ Շիրակի մարզի կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանին:

«7օր»-ի այն հարցին, թե ի՞նչպես է նա ընդունել «Ժառանգություն» կուսակցության հիմնադրի կողմից մանդատը վայր դնելու լուրը, Վահագն Հովհաննիսյանը պատասխանել է.

-Տխրությամբ և հիասթափությամբ լսեցի այդ մասին: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից սա դեմարշ է հայ-թուրքական հարաբերությունների առումով: Մեզ համար հաճելի չէ, որ նա թողեց մանդատը։ Դժվար է ընդունել այդ փաստը. այդ մանդատը նրան ժողովուրդն էր տվել: Սակայն ես կարծում եմ, որ նա շարունակելու է մնալ ակտիվ քաղաքականության մեջ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը