Վլադիմիր Պուտինին հաջողվեց իր ազդեցությունն օգտագործել և մի սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին։
Պատերազմի կանխմանն, անշուշտ, մեծապես նպաստեց նաև հայ զինվորը, ով իր կյանքի գնով պաշտպանեց սահմանը։ Բանակցային սեղանին, փաստորեն, մեր զինվորները ստիպեցին նստել Ալիևին ու Սարգսյանին, իսկ Պուտինն էլ ֆիքսեց ուժերի բալանսն այսօրվա դրությամբ, և հնարավոր եղավ գոնե այս պահին խուսափել պատերազմից։
Լարվածության օրերին Սերժ Սարգսյանը լուռ էր, քանզի չգիտեր և չէր պատկերացնում, թե ինչպիսի հռետորաբանություն կիրառի։ Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո նա Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության հարցերը հանձնել է Պուտինին և Զորի Բալայանի տխրահռչակ նամակի միջոցով հավատարմության երդումներ տվել Կրեմլին՝ չմոռանալով, իհարկե, իր «արևմտամետ» հաճախորդների միջոցով հայհոյել նույն Պուտինին ու վատաբանել Կրեմլին։ Գործող նախագահն իր պաշտոնավարման առաջին օրվանից ձեռքերը լվացել է պետական գործերից և զբաղվում է բացառապես անձնականով։
Մոսկվայում այս ամենը տեսնում են ու դրա համար էլ չեն վստահում Սերժ Սարգսյանի վարչակազմին։ Միևնույն ժամանակ ՌԴ–ն չի ուզում ղեկավարության պատճառով պատժել Հայաստանին, քանզի ունի ռազմավարական շահեր կովկասյան տարածաշրջանում։ Արդյունքում՝ Կրեմլում խաչ են քաշել ՀՀ իշխանությունների վրա և գործում են իրենց ավանդական տարբերակով, ըստ որի՝ Ռուսաստանը հենվում է բացառապես իր բանակի ու ռազմածովային նավատորմի վրա։ Պատահական չէ, որ Պուտինի վերջին այցը Գյումրի էր, ուր կա ռուսական ռազմաբազա, այլ ոչ թե Երևան, ուր գտնվում է Սերժ Սարգսյանի նստավայրը։
Այժմ Մոսկվայում լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Ռուսական իստեբլիշմենտը չի վստահում ՀՀ իշխանությանը, բայց, միևնույն ժամանակ, չի ուզում կորցնել Հայաստանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրն, օգտվելով մեր «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունից, այս ընթացքում խորացրել է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերը՝ կիրառելով կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն։ Արդյունքները տպավորիչ են. և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը ձգտում են լուրջ գործընկերային հարաբերություններ հաստատել Բաքվի հետ։
Իսկ ահա Հայաստանի «արևմտամետ» կուրսը բերեց նրան, որ Ռուսաստանը սկսեց հարձակողական բնույթի զենք վաճառել Ադրբեջանին, բայց դրա կիրառման «դաբրոն» Մոսկվան դեռ չի տալիս Բաքվին, քանզի Ղարաբաղի շուրջ ձևավորված ստատուս քվոն Մոսկվային ձեռնտու է (այս հարցում Ռուսաստանի ու Հայաստանի շահերը հարյուր տոկոսով համընկնում են)։ Բացի այդ՝ ուկրաինական դեպքերից հետո Մոսկվան որևէ կերպ շահագրգռված չէ հետխորհրդային տարածքում երկրորդ «թեժ կետի» գոյությամբ։
Արդյունքում՝ պատերազմը հետաձգվեց, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգավորված է։ Ամենևին։ Կողմերը պարզապես ժամանակ են ստացել։ Ով ճիշտ օգտագործի այդ ժամանակը, նա էլ կշահի։ Մենք պետք է ձգտենք հզորացնել պետությունը և չխորացնել հօգուտ Ադրբեջանի փոխվող տարբերությունը միջազգային ասպարեզում և տնտեսության մեջ։
Իր հերթին Ադրբեջանը ձգտելու է նրան, որ կարողանա ՌԴ–ից ստացած զենքն օգտագործել։
Հայաստանյան իշխանությունները վերջին վեց տարում ցույց են տվել, որ իրենք անկարող են մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել և ամրապնդել անվտանգությունը։ Հետևաբար, ներքին կյանքում փոփոխությունները սուր անհրաժեշտություն են։
Բոլոր հարցերը լուծվում են Երևանում, այդ թվում՝ Ադրբեջանի հարցերը։
Պատերազմը կանխվել է, բայց կանխվել է ժամանակավորապես և հանգամանքների բերումով։ Մենք դեռ չենք հասել այն սահմանագծին, որից հետո անշրջելի և աղետալի գործընթացները չի հաջողվի կանխել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտքին։ Բայց որքա՞ն կարելի է այսպիսի անպատասխանատու վարքագիծ դրսևորել և այսպես մսխել հաղթանակը։
Որևէ մեկը պարտավոր չէ մեր փոխարեն Հայաստանի անվտանգությունը երաշխավորել։ Եվ ուրեմն, հարկավոր է ներքաղաքական կյանքի ստատուս քվոն փոխել, որպեսզի պահպանվի Ղարաբաղի օգտին արձանագրված ստատուս քվոն։
Ներքաղաքական «կայունությունը» դեպի պատերազմ և պարտություն տանող ուղիղ ճանապարհն է։ Իսկ մենք դատապարտված ենք հաղթանակի։ Դրա համար էլ ներքաղաքական փոփոխությունն անխուսափելի է դառնում, ուզեն ոմանք դա, թե ոչ։ Խնդիրը միայն փոփոխությունն այդ անցնցում իրականացնելն է։
Պատերազմը կանխվեց, բայց ժամանակավորապես
Հայ–ադրբեջանական պատերազմը կանխվեց Սոչիում։

Կորյուն Մանուկյան