Աշխարհ

12.08.2014 12:07


Ուորլիք. «Հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա»

Ուորլիք.  «Հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա»

Միացյալ Նահանգներին ոգևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում: «Արմենպրեսը»-ի հաղորդմամբ՝ այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված մեկնաբանությունում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հատուկ գոհունակություն է հայտնել այն բանի հետ կապված, որ հանդիպման կողմերը հաստատել են իրենց պարտավորությունները երկխոսության շարունակության և խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: «Մենք հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, խնդրի կարգավորման համար կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

Այս խորագրի վերջին նյութերը