Երևան վերադառնալուց հետո էլ ոչ մի արձագանք չեղավ Հայաստանին ուղղված Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ դեմարշին: Ու միայն երիտհանրապետականների հետ ծաղկաձորյան հանդիպմանը Սերժ Սարգսյանն, անդրադառնալով այդ դրվագին, խոստովանեց, որ «իրավիճակը տհաճ էր, բայց դիվանագիտությունը տղայություն անելը չէ»:
Դա Սերժ Սարգսյանի ոճն է: Պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա գործել է տակից ու երբևէ չի պաշտպանել Հայաստանի շահը: Կուլիսային խաղերը ներսում՝ փորձելով ամայացնել երկրի քաղաքական դաշտը, խոնարհ «նախաձեռնողականությունը»՝ դրսում, ինչի հետևանքով Հայաստանը չունի այն հեղինակությունը, որը կար մինչև Սարգսյանը:
Հայաստանի գործող նախագահը ձախողված քաղաքական գործիչ է: Պնդում են, որ նրա նման ղեկավար երբևէ չենք ունեցել: Եվ հանկարծ բոլոր առումներով «պռավալ տված» Սարգսյանը, ում համար «դիվանագիտությունը տղայություն անել չէ», հայտարարում է, թե «հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»: Այս հայտարարությունը բացարձակապես չի տեղավորվում Սերժ Սարգսյանի ոճի մեջ: Հակառակը՝ նա սարսափում է ուղիղ առճակատման գնալուց կամ գոնե իրեն արժանապատիվ պահելուց:
Տենց էլ ուզում ես հարցնես՝ բա որ Էրդողանն այդքան ատելի է հայերիս համար, ո՞ւր էիր Ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի նախագահին հրավիրում Երևան՝ Թուրքիայի նախորդ նախագահի այցի բացասական հետևանքների տակից դեռ դուրս չեկած: Բայց խոսքը դրա մասին չի:
Սերժ Սարգսյանն ակնհայտ փորձում է դուր գալ ներքին լսարանին, քանզի դրսում այլևս որևէ մեկին նրա խոսքը չի հետաքրքրում: Այնքան է ուզում ներքին լսարանին դուր գալ, որ առաջին անգամ դավաճանեց ինքն իրեն: Նա «շշպռում է» Էրդողանին՝ ըստ նախնական արդյունքների՝ Թուրքիայի նախագահին, դեմ գնալով իր իսկ ոճին ու սկզբունքներին:
Դժվար չէ հասկանալ Սարգսյանի հանկարծակի «դուխովանալու» պատճառը. սահմանադրական փոփոխություններ: Նրա վերջին հնարավորությունը՝ մնալու իշխանության: Բայց, ինչպես միշտ, Սերժ Սարգսյանը սխալվում է: Նա ներքին լսարան պարզապես չունի և, հետևաբար, չունի ներքին լսարանին դուր գալու և ընկալելի լինելու շանս: Նույնիսկ ՀՀԿ-ի մեծ դահլիճում այդ լսարանն առաջվանը չի: Այսօր Արցախն է հակադարձում նրան: Հակադարձում են դատարկվող Հայաստանը, քաղաքականապես ու տնտեսապես թուլացած երկիրը...
Այնպես որ, էրդողանոտ այս ու սպասվելիք ոչ մի «տրյուկ» չի անցնելու: Դուք Ձեր խաղը տանուլ եք տվել, պարո՛ն Սարգսյան։ Ցավոք, մեր երկրի հաշվին...
Լա՛վ, էլի, պարո՛ն Սարգսյան
Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունն Աստանայում, երբ Նազարբաևը «հանկարծ» կարդաց Ալիևի նամակը:

Վախթանգ Մարգարյան