Փորձեմ համառոտ ներկայացնել իմ դիտարկումը Սոչիում կայացած հանդիպումների՝ հանրության ուշադրությանը միտումնավոր չարժանացած հատվածը ու նաև նշել, թե Սերժ Սարգսյանի ամփոփիչ հարցազրույցից ինչը դուրս մնաց և ինչու:
Գործող նախագահը հաստատեց իր պատրաստակամությունը՝ Հայաստանի Եվրասիական միություն մտնելու հարցում՝ առանց Ղարաբաղի: ՌԴ-ն համաձայն է այդ տարբերակին ու պատրաստ է Հայաստանի անդամակցությանը աջակցել, որ այն տեղի ունենա այս տարվա մեջ, դարձյալ պնդելով՝ առանց Ղարաբաղի: Ի՞նչ է նշանակում՝ կողմերը համակարծիք են, որ կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծում չունի: Այսինքն եթե Ալիևը ցանկանում էր ագրեսիայի ու պատերազմի վերսկսման շանտաժի ճնշման տակ ստիպեր, որպեսզի Հայատանը հրաժարվեր Ղարաբաղից, ապա դա հնարավոր չէ, ինչը իրենց արյան գնով ապացուցեցին մեր փառապանծ զինվորները: Ավելին` Սարգսյանը ոչ մի պարագայում չի համաձայնվի Ղարաբաղը հանձնել պատերազմի միջոցով, քանի որ այդ դեպքում նա շատ արագ ստիպված կլինի հրաժեշտ տալ իր պաշտոնին: Ուստի Ալիևը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ Ղարաբաղը կստանա ոչ թե կռվով, այլ՝ սկուտեղի վրա, բանակցությունների միջոցով ու փուլային տարբերակով, որպեսզի հնարավոր լինի նաև Սերժ Սարգսյանին տրվելիք երաշխիքների հարցը լուծել: Իսկ դա նշանակում է մինիմում՝ Սարգսյանը գոնե կարժանանա Յանուկովիչի բախտին ու կկարողանա ապաստան ստանալ ՌԴ-ում՝ պահպանելով իր ունեցվածքի զգալի մասը: Պլան մաքսիմում՝ Սարգսյանը կպահպանի իր աթոռը՝ Հայաստան անվամբ ՌԴ-ի ծայրագավառի ղեկավարի կարգավիճակով: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ալիևն ընդունի ՌԴ-ի առանձնահատուկ դերը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում ու նաև տարածաշրջանում (ինչն էլ նա արեց Սոչիում) և պատրաստ լինի որոշակի զիջումներ անել Ռուսաստանին: Իսկ փուլային տարբերակի էությունը հետևյալն է՝ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ՝ առանց Ղարաբաղի, հետո «պատահաբար» պարզվում է, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև պետք է լինի սահման, ու մեր իշխանավորները սկսում են չքմեղանալ, թե բանակցությունների ժամանակ նման հարց չի քննարկվել ու իրենք կանգնել են փաստի առաջ, բայց ցավոք, արդեն որպես պետություն կորցրել ենք մեր ինքնիշխանությունն այն աստիճան, որ հետ կանգնել ու Ղարաբաղին օգնել այլևս չենք կարող: Ուստի նա կա՛մ պետք է անցնի ՌԴ-ին, կա՛մ Ադրբեջանին, եթե վերջինս մտնի ԵԱՏՄ, իսկ դրա համար մեր թշնամին պետք է բանակցի մեր ռազմավարական դաշնակցի հետ: Այս պայմանավորվածություններն էլ պետք է հանգեցնեն Սերժ Սարգսյանին Ադրբեջանի համաձայնությամբ Պուտինի կողմից տրվելիք երաշխիքներին:
Ուստի նրանք, ովքեր հրաշալի հասկանում են, թե այս կեղտոտ խաղի ու գաղտնի պայմանավորվածությունների գինը, որ պատրաստվում է վճարել Սերժ Սարգսյանը՝ Հայաստանն է ու Ղարաբաղը, ուրեմն պետք է առանց վարանելու կայացնեն իրեց վճիռը՝ միանալու այն շարժմանը, որն ունակ է կանխելու այս աղետը, և առաջիկա աշնանային ակտիվ զարգացումների արդյունքում գահընկեց կանեն Սարգսյանին՝ իր վարչակազմով հանդերձ:
Իսկ նրանք, ովքեր թեպետ գիտակցում են պահի լրջությունը, բայց կարծում են, որ սա տարբեր պատճառներով իրենց պայքարը չէ՝ անկեղծ ասած, ոչնչով չեն տարբերվում նրանցից, ովքեր այս օրերին հորթի հրճվանքով ազդարարում են, թե տեսեք՝ Սարգսյանն ինչ հարց տվեց Ալիևին կամ ոնց տեղը դրեց Էրդողանին:
Էդվարդ Անտինյան
ՏԱՊԱԼԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ԻՐԵՆ
Փորձեմ համառոտ ներկայացնել իմ դիտարկումը Սոչիում կայացած հանդիպումների՝ հանրության ուշադրությանը միտումնավոր չարժանացած հատվածը ու նաև նշել, թե Սերժ Սարգսյանի ամփոփիչ հարցազրույցից ինչը դուրս մնաց և ինչու:
Գործող նախագահը հաստատեց իր պատրաստակամությունը՝ Հայաստանի Եվրասիական միություն մտնելու հարցում՝ առանց Ղարաբաղի: ՌԴ-ն համաձայն է այդ տարբերակին ու պատրաստ է Հայաստանի անդամակցությանը աջակցել, որ այն տեղի ունենա այս տարվա մեջ, դարձյալ պնդելով՝ առանց Ղարաբաղի:
Ի՞նչ է նշանակում՝ կողմերը համակարծիք են, որ կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծում չունի: Այսինքն եթե Ալիևը ցանկանում էր ագրեսիայի ու պատերազմի վերսկսման շանտաժի ճնշման տակ ստիպեր, որպեսզի Հայատանը հրաժարվեր Ղարաբաղից, ապա դա հնարավոր չէ, ինչը իրենց արյան գնով ապացուցեցին մեր փառապանծ զինվորները: Ավելին` Սարգսյանը ոչ մի պարագայում չի համաձայնվի Ղարաբաղը հանձնել պատերազմի միջոցով, քանի որ այդ դեպքում նա շատ արագ ստիպված կլինի հրաժեշտ տալ իր պաշտոնին: Ուստի Ալիևը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ Ղարաբաղը կստանա ոչ թե կռվով, այլ՝ սկուտեղի վրա, բանակցությունների միջոցով ու փուլային տարբերակով, որպեսզի հնարավոր լինի նաև Սերժ Սարգսյանին տրվելիք երաշխիքների հարցը լուծել: Իսկ դա նշանակում է մինիմում՝ Սարգսյանը գոնե կարժանանա Յանուկովիչի բախտին ու կկարողանա ապաստան ստանալ ՌԴ-ում՝ պահպանելով իր ունեցվածքի զգալի մասը: Պլան մաքսիմում՝ Սարգսյանը կպահպանի իր աթոռը՝ Հայաստան անվամբ ՌԴ-ի ծայրագավառի ղեկավարի կարգավիճակով: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ալիևն ընդունի ՌԴ-ի առանձնահատուկ դերը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում ու նաև տարածաշրջանում (ինչն էլ նա արեց Սոչիում) և պատրաստ լինի որոշակի զիջումներ անել Ռուսաստանին: Իսկ փուլային տարբերակի էությունը հետևյալն է՝ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ՝ առանց Ղարաբաղի, հետո «պատահաբար» պարզվում է, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև պետք է լինի սահման, ու մեր իշխանավորները սկսում են չքմեղանալ, թե բանակցությունների ժամանակ նման հարց չի քննարկվել ու իրենք կանգնել են փաստի առաջ, բայց ցավոք, արդեն որպես պետություն կորցրել ենք մեր ինքնիշխանությունն այն աստիճան, որ հետ կանգնել ու Ղարաբաղին օգնել այլևս չենք կարող: Ուստի նա կա՛մ պետք է անցնի ՌԴ-ին, կա՛մ Ադրբեջանին, եթե վերջինս մտնի ԵԱՏՄ, իսկ դրա համար մեր թշնամին պետք է բանակցի մեր ռազմավարական դաշնակցի հետ: Այս պայմանավորվածություններն էլ պետք է հանգեցնեն Սերժ Սարգսյանին Ադրբեջանի համաձայնությամբ Պուտինի կողմից տրվելիք երաշխիքներին:
Ուստի նրանք, ովքեր հրաշալի հասկանում են, թե այս կեղտոտ խաղի ու գաղտնի պայմանավորվածությունների գինը, որ պատրաստվում է վճարել Սերժ Սարգսյանը՝ Հայաստանն է ու Ղարաբաղը, ուրեմն պետք է առանց վարանելու կայացնեն իրեց վճիռը՝ միանալու այն շարժմանը, որն ունակ է կանխելու այս աղետը, և առաջիկա աշնանային ակտիվ զարգացումների արդյունքում գահընկեց կանեն Սարգսյանին՝ իր վարչակազմով հանդերձ:
Իսկ նրանք, ովքեր թեպետ գիտակցում են պահի լրջությունը, բայց կարծում են, որ սա տարբեր պատճառներով իրենց պայքարը չէ՝ անկեղծ ասած, ոչնչով չեն տարբերվում նրանցից, ովքեր այս օրերին հորթի հրճվանքով ազդարարում են, թե տեսեք՝ Սարգսյանն ինչ հարց տվեց Ալիևին կամ ոնց տեղը դրեց Էրդողանին:
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202741697526069