Սարգսյանի շուրջ կառուցված «փիառը» թիթեռնիկի կյանք ունեցավ
Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ արված հետեւյալ պնդումն ամենատարօրինակն էր, եթե չասենք՝ ամենաանհեթեթը:
«Վաղըայստեղ` Սոչիում,կկայանաՀայաստանի, ՌուսաստանիևԱդրբեջանինախագահներիեռակողմհանդիպումը, որտեղ,ըստէության,նախևառաջնախագահԱլիևըպետքէբացատրիվերջինշրջանումԱդրբեջանիկողմիցնախաձեռնածռազմականարկածախնդրությանևիրայլատյացհռետորաբանությանիմաստը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը:
Եռակողմ հանդիպումը սկսվեց, կայացավ եւ ավարտվեց, սակայն ոչ արարողակարգային բաց հատվածում եւ ոչ էլ փակ հատվածում չլսեցինք, եւ նաեւ հետագայում էլ ոչինչ չհաղորդվեց այն մասին, թե գոնե փակ հատվածում Ալիեւը որեւէ բացատրություն է տվել՝ ներկայացնելով «վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»:
Հակառակը՝ Ալիեւը դեռ մի բան էլ մուննաթ եկավ, թե չեն կատարվել ՄԱԿ-ի բանաձեւերը։
«ՄԱԿ-իանվտանգությանխորհուրդըընդունելէ 4 բանաձև, որոնքպահանջումենանվերապահորենևանհապաղԱդրբեջանիտարածքիցհայկականօկուպացիոնուժերիդուրսբերում: Ցավոք, արդենանցելէավելիքան 20 տարի, այդբանաձևերըմնացելենթղթիվրա»,- մասնավորապես ասաց Ալիևը:
Ուրեմն, Բաղրամյան 26-ի ներկայացուցիչը՝ Սերժ Սարգսյանի քարոզչության պատասխանատուներից մեկը, ի՞նչ հիմքով էր նման պնդում անում, թե Ալիեւը պետք է բացատրի իր գործողությունների իմաստը:
Եւս մեկ նկատառում՝ ինչո՞ւ են շատերը հայտարարում, թե նշված եռակողմ հանդիպման ժամանակ Ալիեւը նույնպես խոսել է փոխզիջումների մասին:
Նրա բանավոր խոսքում, որ բառացիորեն սղագրվել ու տարածվել է հայկական, ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ «փոխզիջում» բառ գոյություն չունի: Վերջինս խոսում է ընդամենը «խաղաղ կարգավորման» անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով, թե հայկական կողմն օկուպացրել է Ադրբեջանի հողերը։
Իսկ ա՛յ Սերժ Սարգսյանը շտապեց խոսել փոխզիջումների մասին՝ համաձայնելով այն կապիտուլյացիոն ծրագրին, որի մասին վերջերս պարբերաբար հայտարարում են ամերիկացի դիվանագետները:
Սա այն դեպքում, երբ մինչ եռակողմ հանդիպումը այստեղ՝ Հայաստանում, Սերժ Սարգսյանի բազմաթիվ փիառշչիկները սոցցանցերում եւ տարատեսակ «նյուզերում» միաբերան գրում էին, թե նա Սոչիի հանդիպմանը ներկայանում է որպես պատերազմում հաղթած երկրի ղեկավար:
Փիառշչիկների անհուն քծնանքն առ ոչինչ դարձավ մեկ վայրկյանում, երբ Սարգսյանին ձոներգողները սեփական ականջներով լսեցին, որ ոչ թե պարտված երկրի, այլ հաղթած երկրի ղեկավարն է խոսում փոխզիջումների՝ փաստացի մեր զիջումների մասին:
Այսքանից հետո այդ ի՞նչ «արդյունքների» մասին են ճամարտակում ոմանք՝ խոսելով Սոչիի եռակողմ հանդիպման մասին, որտեղ Ալիեւն իր կողմից սանձազերծած ռազմական բախումների եւ դիվերսիաների մասին ոչ մի բացատրություն չտվեց, ավելին՝ նրանից նման բացատրություն չպահանջեց Նարեկ Նիկողոսյանի շեֆը: Դե, իսկ Սերժ Սարգսյանն էլ «Աղդամը մեր հայրենիքը չէ» կամ «Մեր պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ» ոգով շտապեց նորից ու վերստին խոսել փոխզիջումների մասին այն դեպքում, երբ Ալիևը, կրկնենք, բառ անգամ չարտասանեց այդ թեմայով:
Ի դեպ, նույն պահին ալիեւյան հրետակոծությունից Այգեպարում ամբողջովին այրվեց երկու տուն:
Սարգսյանի շուրջ կառուցված «փիառը» թիթեռնիկի կյանք ունեցավ
Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ արված հետեւյալ պնդումն ամենատարօրինակն էր, եթե չասենք՝ ամենաանհեթեթը:
«Վաղը այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը:
Եռակողմ հանդիպումը սկսվեց, կայացավ եւ ավարտվեց, սակայն ոչ արարողակարգային բաց հատվածում եւ ոչ էլ փակ հատվածում չլսեցինք, եւ նաեւ հետագայում էլ ոչինչ չհաղորդվեց այն մասին, թե գոնե փակ հատվածում Ալիեւը որեւէ բացատրություն է տվել՝ ներկայացնելով «վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»:
Հակառակը՝ Ալիեւը դեռ մի բան էլ մուննաթ եկավ, թե չեն կատարվել ՄԱԿ-ի բանաձեւերը։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա»,- մասնավորապես ասաց Ալիևը:
Ուրեմն, Բաղրամյան 26-ի ներկայացուցիչը՝ Սերժ Սարգսյանի քարոզչության պատասխանատուներից մեկը, ի՞նչ հիմքով էր նման պնդում անում, թե Ալիեւը պետք է բացատրի իր գործողությունների իմաստը:
Եւս մեկ նկատառում՝ ինչո՞ւ են շատերը հայտարարում, թե նշված եռակողմ հանդիպման ժամանակ Ալիեւը նույնպես խոսել է փոխզիջումների մասին:
Նրա բանավոր խոսքում, որ բառացիորեն սղագրվել ու տարածվել է հայկական, ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ «փոխզիջում» բառ գոյություն չունի: Վերջինս խոսում է ընդամենը «խաղաղ կարգավորման» անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով, թե հայկական կողմն օկուպացրել է Ադրբեջանի հողերը։
Իսկ ա՛յ Սերժ Սարգսյանը շտապեց խոսել փոխզիջումների մասին՝ համաձայնելով այն կապիտուլյացիոն ծրագրին, որի մասին վերջերս պարբերաբար հայտարարում են ամերիկացի դիվանագետները:
Սա այն դեպքում, երբ մինչ եռակողմ հանդիպումը այստեղ՝ Հայաստանում, Սերժ Սարգսյանի բազմաթիվ փիառշչիկները սոցցանցերում եւ տարատեսակ «նյուզերում» միաբերան գրում էին, թե նա Սոչիի հանդիպմանը ներկայանում է որպես պատերազմում հաղթած երկրի ղեկավար:
Փիառշչիկների անհուն քծնանքն առ ոչինչ դարձավ մեկ վայրկյանում, երբ Սարգսյանին ձոներգողները սեփական ականջներով լսեցին, որ ոչ թե պարտված երկրի, այլ հաղթած երկրի ղեկավարն է խոսում փոխզիջումների՝ փաստացի մեր զիջումների մասին:
Այսքանից հետո այդ ի՞նչ «արդյունքների» մասին են ճամարտակում ոմանք՝ խոսելով Սոչիի եռակողմ հանդիպման մասին, որտեղ Ալիեւն իր կողմից սանձազերծած ռազմական բախումների եւ դիվերսիաների մասին ոչ մի բացատրություն չտվեց, ավելին՝ նրանից նման բացատրություն չպահանջեց Նարեկ Նիկողոսյանի շեֆը: Դե, իսկ Սերժ Սարգսյանն էլ «Աղդամը մեր հայրենիքը չէ» կամ «Մեր պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ» ոգով շտապեց նորից ու վերստին խոսել փոխզիջումների մասին այն դեպքում, երբ Ալիևը, կրկնենք, բառ անգամ չարտասանեց այդ թեմայով:
Ի դեպ, նույն պահին ալիեւյան հրետակոծությունից Այգեպարում ամբողջովին այրվեց երկու տուն:
Կիմա Եղիազարյան