«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Վերջինիս հետ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկեց Հայաստանի ներկա իրավիճակի, սահմանային լարվածության եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Զուգահեռաբար «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին «Սինջար եզդիրների ազգային միավորման» ներկայացուցիչների հետ եւ քննարկեցին վերջին օրերին Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների եւ ՀՀ կողմից անհրաժեշտ աջակցության հետ կապված հարցեր:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

«Ժառանգություն» կուսակցություն