Սա եզդի ժողովրդի և Իրաքում ապրող մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցեղասպանություն է
2014թ. օգոստոսի 2-ին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները գրավեցին Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի մեծ մասը: Բնակչությունը վախից լքեց բնակավայրերը և բարձրացավ լեռները: Իսլամական ահաբեկիչները սարերում էլ շարունակեցին եզդիների և մյուս կրոնական ու ազգային փոքրամասնությունների սպանդը: Մի՞թե կրկնվում է 1915 թ. Հայոց մեծ եղեռնը: Իրաքի իսլամիստները եզդիներին ու մյուս ազգային և կրոնական փոքրամասնություններին ոչնչացման կոչ արեցին և կոտորում են միայն նրա համար, որ նրանք չեն ընդունում իսլամը:
Սարսափելի է նյունիսկ գրել, բայց տեղեկություններ կան, որ իսլամիստ չարագործները ողջ-ողջ թաղել են կանանց, երեխաներին, ծերերին: Եզդի կանանց գերի են վերցրել և օգտագործում են որպես սրտկուհիներ, հարյուրավոր կանանց վաճառել են, հազարավորները փախել են սարերը, նույնիսկ ինքնասպանություն են գործում, որ չընկնեն իսլամսիստ ստահակների ձեռքը: Իրաքի իշխանությունները հայտնաբերել են զանգվածավար թաղված զոհերի: Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ահաբեկիչները վտանգ են ներկայացնում մեր ընդհանուր մոլորակին: Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բ. Օբաման ասաց, որ մենք պետք է կանխենք Իրաքում ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը: Օգոստոսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստի ընթացքում դատապարտել է Իրաքի ճգնաժամային վիճակը, որտեղ եզդի ժողովրդի և այլ փոքրամասնությունների հարյուր հազարավոր ներկայացուցիչներ հարկադրված են փախչել <> զինյալների հարձակումներից: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է բողոքի ընդդեմ իսլամական ահաբեկչության, դատապարտի այն: Մենք՝ հայաստանցիներս, որ 100 տարի անց ապրել ենք ցեղասպանության արհավիրքները, պարտավոր ենք հնարավոր բոլոր միջոցներով սատարել Իրաքի եզդիներին, հայերին, ասորիներին և կանխենք ցեղասպանությունը: Կոպիտ կերպով խախտվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ընդունել է ամբողջ աշխարհը: Հավատացած եմ, որ բոլոր ժողովուրդները, ազգերը, յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին անհապաղ պետք է իր ձայնը բարձացնի և կանխի եզդիների և մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը: Փրկի նրանց կյանքը, ազատությունը և ապահովվի նրանց անձի անձեռնմխելիությունը:
Սա եզդի ժողովրդի և Իրաքում ապրող մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցեղասպանություն է
2014թ. օգոստոսի 2-ին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները գրավեցին Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի մեծ մասը: Բնակչությունը վախից լքեց բնակավայրերը և բարձրացավ լեռները: Իսլամական ահաբեկիչները սարերում էլ շարունակեցին եզդիների և մյուս կրոնական ու ազգային փոքրամասնությունների սպանդը: Մի՞թե կրկնվում է 1915 թ. Հայոց մեծ եղեռնը: Իրաքի իսլամիստները եզդիներին ու մյուս ազգային և կրոնական փոքրամասնություններին ոչնչացման կոչ արեցին և կոտորում են միայն նրա համար, որ նրանք չեն ընդունում իսլամը:
Սարսափելի է նյունիսկ գրել, բայց տեղեկություններ կան, որ իսլամիստ չարագործները ողջ-ողջ թաղել են կանանց, երեխաներին, ծերերին: Եզդի կանանց գերի են վերցրել և օգտագործում են որպես սրտկուհիներ, հարյուրավոր կանանց վաճառել են, հազարավորները փախել են սարերը, նույնիսկ ինքնասպանություն են գործում, որ չընկնեն իսլամսիստ ստահակների ձեռքը: Իրաքի իշխանությունները հայտնաբերել են զանգվածավար թաղված զոհերի: Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ահաբեկիչները վտանգ են ներկայացնում մեր ընդհանուր մոլորակին:
Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բ. Օբաման ասաց, որ մենք պետք է կանխենք Իրաքում ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը:
Օգոստոսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստի ընթացքում դատապարտել է Իրաքի ճգնաժամային վիճակը, որտեղ եզդի ժողովրդի և այլ փոքրամասնությունների հարյուր հազարավոր ներկայացուցիչներ հարկադրված են փախչել <> զինյալների հարձակումներից:
Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է բողոքի ընդդեմ իսլամական ահաբեկչության, դատապարտի այն:
Մենք՝ հայաստանցիներս, որ 100 տարի անց ապրել ենք ցեղասպանության արհավիրքները, պարտավոր ենք հնարավոր բոլոր միջոցներով սատարել Իրաքի եզդիներին, հայերին, ասորիներին և կանխենք ցեղասպանությունը: Կոպիտ կերպով խախտվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ընդունել է ամբողջ աշխարհը: Հավատացած եմ, որ բոլոր ժողովուրդները, ազգերը, յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին անհապաղ պետք է իր ձայնը բարձացնի և կանխի եզդիների և մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը: Փրկի նրանց կյանքը, ազատությունը և ապահովվի նրանց անձի անձեռնմխելիությունը:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան