Քաղաքական

11.08.2014 18:28


ԲՀԿ պատգամավոր. «Արդյոք մե՞նք թույլ չենք տվել, որ հակառակորդը հանդգնի»

ԲՀԿ պատգամավոր. «Արդյոք մե՞նք թույլ չենք տվել, որ հակառակորդը հանդգնի»

Վերջին օրերին ԼՂ հակամարտության շփման գծում լարվածության խորացման պատասխանատուն միայն Ալիևի վարչակարգը չի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Ոչ թե նրա համար, որ մենք էինք հարձակվում, ո՛չ: Խոսքը այն մասին է, թե արդյոք դո՞ւ թույլ չես տալիս, որ հակառակորդդ դիմի նման գործողությունների: Ալիևին սրացման գնալու կարող էին դրդել նաև վերջին տարիներին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի իշխանությունների թույլ տված մի շարք սխալները», - ասել է Ս. Մարգարյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանի համար բացասական ազդեցություն է ունեցել ԵՄ ասոցացման համաձայնագրից հրաժարվելն ու կտրուկ անցումը եվրասիական ինտեգրմանը։

«Նախորդ տարվա սեպտեբերի 3-ից հետո եվրոպացի պաշտոնյաները խիստ տարակուսած էին Հայաստանի իշխանութունների պահվածքից, իսկ մինչ այդ Ռուսաստանն էր տարակուսում՝ «այս ո՞ւր եք գնում», - նշել է Մարգարյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս ամենը կարող էր Ադրբեջանի համար պատրանք ստեղծել, թե Հայաստանն էապես թուլացել է, և կարելի է մի քանի հարձակումների միջոցով մեզ մոտ խուճապ առաջացնել:

«Ալիևը սխալվեց: Միայն հայ զինվորների մարտունակությունը բավարար եղավ՝ ստիպելու ադրբեջանցիներին թուլացնել լարվածությունը սահմանին»,-ասել Է ԲՀԿ պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը