Լրահոս

11.08.2014 15:01


Մեկնարկում է սողանքների կառավարման հայ-ճապոնական նոր ծրագիր

Մեկնարկում է սողանքների կառավարման հայ-ճապոնական նոր ծրագիր

ՀՀ ԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ համատեղ սկսում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում եռամյա ծրագիրը:

Ծրագրի նպատակն է Հայաստանում սողանքների պատճառած վնասի նվազեցում՝ սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի ձևակերպման և սողանքային աղետի ռիսկերի հետազոտության/գնահատման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումների իրականացման միջոցով:

Արդյունքում՝

  • կուսումնասիրվեն ՀՀ սողանքավտանգ տեղամասերը և կթարմացվի սողանքների վերաբերյալ առկա տեղեկատվական բազան.
  • կկազմվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, կմշակվեն սողանքային աղետի կառավարման ուղեցույցեր, ինչպես նաև կբարելավվեն միջոցառումների համար անհրաժեշտ իրավական ակտերն ու կանոնակարգերը.
  • կբարելավվի մոնիտորինգի, կանխարգելիչ, անհետաձգելի և երկարաժամկետ միջոցառումների իրականացման համակարգի գործունեությունը:

Ծրագրի շրջանակներում ճապոնական գործակալության կողմից կտրամադրվի տեխնիկական աջակցություն, ինչպես նաև սողանքավտանգ երկու տեղամասերում կիրականացվի սողանքների կանխարգելման պիլոտային ծրագիր:

Այս խորագրի վերջին նյութերը