Մերի Մովսիսյան. «Սարգսյանը հերթական անգամ ապացուցեց, որ զրոյական պատկերացում ունի «ազգային ու պետական շահ» ասվածի վերաբերյալ»
Սոչիում տեղի ունեցած սկզբում երկկողմ, հետո՝ եռակողմ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հանձնողական էությունը:
«Գեբելսյան քարոզչամեքենան» հանրության ուղեղը լվանում է Սարգսյանի «դարի հարցով» Ալիևին, մինչդեռ լռության է մատնում մի շատ կարևոր հանգամանք:
Եթե առաջ ադրբեջանական կողմն՝ Ալիևի գլխավորությամբ, ագրեսիվ ու ռազմատենչ էր իրեն պահում բանակցություններին, ապա այս անգամ նա իրեն թույլ տվեց հանդես գալ որպես խաղաղասեր՝ խնդրի կարգավորումը տեսնելով խաղաղ ճանապարհով: Այդ փաստին ուշադրություն հրավիրեց նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ մասնավորապես նշելով.
«Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը: Եվ Դուք այժմ դրա մասին ասացիք: Դա իրականում ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը»:
Ազգային անվտանգության տեսանկյունից ուշադրության է արժանի Սարգսյանի հետևյալ միտքը, որը տեղավորվում է նրա հանձնողական քաղաքականության շրջանակներում.
«Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, ՊԵՏՔ է լուծել ՓՈԽԶԻՋՄԱՆ և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները»:
Հիշեցնեմ, որ խնդրի խաղաղ կարգավորման՝ ներկայումս սեղանին դրված աշխատանքային փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների նորացված (Ակվիլ, 2009, հուլիսի 10) տարբերակն է:
Ինքնին մադրիդյան սկզբունքները չեն բխում երկու հայկական պետությունների ազգային շահերից, բացի դրանից էլ՝ նորացված տարբերակը չի ենթադրում ազգերի ինքնորոշման սկզբունքը: Ըստ նորացված տարբերակի՝ արցախցիների կարծիքը հաշվի է առնվելու այն բանից հետո, երբ Ադրբեջանին կհանձնվեն Արցախը շրջապատող ազատագրված տարածքները: Դա նշանակում է ոչ այլ ինչ, քան Արցախի կորուստ, բացի դրանից՝ արցախցիները ոչ մեկ անգամ են նշել, որ մադրիդյան սկզբունքներն իրենց համար անընդունելի են:
Սա՝ ինչ վերաբերում է հարցի խաղաղ կարգավորման էությանը:
Հիմա՝ ինչ վերաբերում է փոխզիջմանը:
Փոխզիջումը պետք է համարժեք լինի, որի դեպքում կբավարարվեն կողմերի թե՛ շահերը, թե՛ սպասումները: Սարգսյանի նշած փոխզիջումները մադրիդյան սկզբունքների համատեքստում բխում են ոչ մեր շահերից, ոչ էլ սպասումներից: Զիջել ազատագրված տարածքներ՝ փոխարենը ստանալով մի թղթի կտոր ու ինչ-որ անվտանգության երաշխիք սեփական պաշտպանական բանակի բացակայության պարագայում, մեղմ ասած, ազգային դավաճանություն է:
Մեր կողմից փոխզիջումը Ադրբեջանին արվել է 10 տարի առաջ:
Արցախյան, այսպես կոչված, խնդրի միակ լուծումը կլինի ՀՀ զարգացումն ու հզորացումը, որը թույլ կտա պահպանել Արցախի ստատուս քվոն (աշխարհի հզորները, ելնելով իրենց պետական շահերից, ցանկանում են փոխել այն, ու դա մի օր իրենց կհաջողվի, եթե Հայաստանը շարունակի սրընթաց թուլանալ: Այսօր ստատուս քվոյի փոփոխման շուրջ մտքերի բարձրաձայնումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի քաղաքական ու տնտեսական թուլացման հետևանք), որի ընթացքում էլ Արցախը՝ որպես անկախ պետություն, կկարողանա լուծել իր առջև ծառացած բազում մարտահրավերները՝ սկսած սոցիալ-տնտեսական զարգացումից, վերջացրած քաղաքական ու ռազմաքաղաքական ամրապնդումով:
Ինչպես տեսնում ենք, Սարգսյանը հերթական անգամ ապացուցեց, որ զրոյական պատկերացում ունի «ազգային ու պետական շահ» ասվածի վերաբերյալ: Ինչպես նաև՝ գոնե Հայաստանի 80%–ի ու Արցախի բնակիչների պատկերացումներով՝ Սարգսյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է անվտանգություն ու խաղաղություն ապահովել վերջիններին:
Հ. Գ. Ամառը գրեթե ավարտվում է: Մոտենում է սեպտեմբերը. նահապետի վերջին աշունը մոտ է: