Թեև Սերժ Սարգսյանին Մոսկվայում տեսնող է եղել, բայց քաղաքական առումով նա շարունակում է մնալ «անհայտ բացակայողի» կարգավիճակում։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան փորձում էր ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի բացակայությունը լցնել Սեյրան Օհանյանով։ Վերջինս դարձել է «ամենառասկրուտկա» արվող դեմքը. նա ԱԺ–ում է, դեսպանների հետ է հանդիպում, գնում է Ղարաբաղ, գալիս է ասուլիսի, էլի է գնում Ղարաբաղ։ Մի խոսքով, Օհանյանը «դվիժենիի» մեջ է։ «Անհայտ բացակայողի» համապատկերին՝ իսկական պետական և ռազմական (նույնիսկ՝ ռազմահայրենասիրական) գործիչ։
Իհա՛րկե, բնական է, որ շփման գծում լարվածության աճի հետ մեկտեղ՝ պետք է աճի նաև պաշտպանության նախարարի հանդեպ ուշադրությունը։ Բնական է նաև, որ այդ ընթացքում նրան պետք է «ռասկրուտկա» անեն։ Հատկապես այն դեպքում, երբ «անհայտ բացակայող» է դառնում ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատարը։
Սա իմիջիայլոց։
Իսկ այժմ բուն թեմայի մասին։ Սահմանագծում լարվածության աճը հանգեցրեց բազմաթիվ զոհերի ու վիրավորների։ Վիճակագրությունն առաջին հայացքից ուրախության առիթ է տալիս մեզ, բայց ուրախանալու առիթ չկա, քանզի մեր ամեն մի զինվորի կյանքը շատ ավելի թանկ է, քան վիճակագրական էյֆորիան։ Համ էլ՝ պաշտպանվող կողմի տված զոհերի ու վիրավորների քանակի հարաբերակցությունը հարձակվողի հետ համեմատած՝ այնքան էլ լավ արդյունքի մասին չի խոսում։
Այս ընթացքում տեղի ունեցած զարգացումների կապակցությամբ մի շարք հարցեր են առաջանում, որոնց պարտավոր է պատասխանել Սեյրան Օհանյանը (այդ հարցերի թիվ մեկ հասցեատերն, անշու՛շտ, «անհայտ բացակայողն» է, բայց դե, կորած մարդկանց դժվար է հարցեր ուղղելը. հետո ի՞նչ, որ նրան Մոսկվայում տեսնող է եղել)։
Այո՛, մերոնց հաջողվել է հետ մղել ադրբեջանցիների գրոհները, և փառք ու պատիվ մեր զինվորներին, ովքեր անձնուրացաբար պաշտպանել են սահմանները։ Նրանց առաջ մենք պետք է խոնարհվենք։
Ինչ մնում է բանակի ղեկավարությանը, ապա այստեղ խնդիրներ կան, այն էլ՝ բազմաթիվ։ Չենք կարող խուսափել որոշ հարցերի պարզաբանումներից, որքան էլ որ այդ հարցերը տհաճ լինեն ականջի համար։ Ավելի լավ է՝ այսօր ինքնախաբեությամբ չզբաղվենք, քան վաղը բախվենք դաժան իրականությանը։
Եվ այսպես.
Հարց 1–ին։
Մեր պաշտպանական գերատեսչության կողմից հանրությանը հրամցված ֆոտոներից պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինվորականների դիակները մեր խրամատներում են գտնվում։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ հակառակորդին հաջողվել է մի քանի հոգով գրավել մեր դիրքերը, որից հետո է միայն լրացուցիչ ուժերով հնարավոր է եղել հետ գրավել դրանք։ Եթե դա այդպես է, ապա արդյոք դա լա՞վ ցուցանիշ է։
Վիրավոր զինվորի պատմածներից պարզ է դառնում, որ ադրբեջանցի դիվերսանտները թիկունքից և անսպասելի են հայտնվել մեր դիրքերում։ Ինչպե՞ ս է դա հնարավոր դարձել։
Հարց 2–րդ։
Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը հետախուզական մարտեր է մղել շփման գծի տարբեր հատվածներում, այլ ոչ թե զուտ դիվերսիոն գործողություններ կատարել։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի զինուժը ժամանակ ու շարժ է ուզեցել ֆիքսել գործնական ճանապարհով։ Մեր բանակը պատրա՞ստ է հետ մղել լայնամասշտաբ գրոհը, եթե դրան մասնակցեն ոչ թե տասնյակ, այլ հազարավոր գրոհայիններ։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանիցներին մերոնք փռել են մեր տարածքում, այլ ոչ թե մինչև նրանց մեր դիրքեր հասնելը։
Հարց 3–րդ։
Վերջերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ մեր բանակային հատուկ խմբերին հաջողվել է առանց զոհերի ու առանց կրակոցի, զուտ գրագետ մանևրի շնորհիվ Նախիջևանի հատվածում առաջ գնալ ու վերադիրքավորվել՝ վերցնելով մի քանի բարձունքներ։
Եթե մեզ նման բան հաջողվել է (ինչը ողջունելի է), ապա ինչո՞ւ նույն այդ ճկուն մանևրը չի արվում, և չեն լռեցվում հակառակորդի կրակոցները Տավուշի մարզում։ Մանավանդ որ հակառակորդը կրակի տակ է պահում Չինարին, Այգեպարն ու մյուս գյուղերը հայկական տարածքում գտնվող դիրքերից։
Բա եթե մերոնք հինգ րոպեում Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորվում են (դիմադրության չհանդիպելով), ապա նույնը պարտավոր են անել Տավուշում, քանզի մարդիկ կրակի տակ են ապրում, և պետք է վերջ տալ այդ անընդունելի վիճակին։
Հարց 4–րդ։
Վերջերս բոլորս ականատես եղանք ադրբեջանցիների գազանաբարո վերաբերմունքին Կարեն Պետրոսյանի հանդեպ, ում ներկայացրել էին որպես դիվերսանտ, ապա տանջելուց հետո սպանել։
Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ ՀՀ քաղաքացին, ինչպես պաշտոնապես է հայտարարվում, մոլորվում է անտառում, հայտնվում գերու կարգավիճակում ու կտտանքների ենթարկվելուց հետո սպանվում։ Այս ամենից ելնելով՝ կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ Տավուշի մարզում մենք «պոստեր» չունենք, և ՀՀ այդ հատվածը չի պաշտպանվում, և, հետևաբար, կարող են ադրբեջանցի դիվերսանտներն էլ «մոլորվել» և հայտնվել՝ որտեղ կամենան՝ այդտեղից բխող տխուր հետևանքներով։
Իսկ եթե Տավուշի մարզում մենք ունենք պաշտպանական գիծ, ապա ինչպե՞ս է հաջողվում ադրբեջանական հետախուզական խմբերին պարբերաբար «մոլորեցնել» Տավուշի բնակիչներին ու իրենց հետ տանել Ադրբեջան։ Չե՞ք կարծում, որ թշնամին «ջրի ճամփա» է սարքել Տավուշի մարզ (և ոչ միայն) մտնել–դուրս գալը։
Ինչո՞ւ չկար այն համակարգը, որը Կարեն Պետրոսյանին կարգելեր անցնել ադրբեջանական հատված։ Պաշտպանության նախարարը զգո՞ւմ է իր մեղավորությունը Պետրոսյանի սպանության հարցում։
Հարց 5–րդ։
Ինչո՞ւ շոու սարքվեց Քարվաճառի հատվածում ադրբեջանցիների՝ սահմանը խախտելու կապակցությամբ։ Շոուն սարքելիս ուժայինների ղեկավարությունը գիտակցո՞ւմ էր, թե ինչ կարող էր լինել վեց հայ գերու հետ։ Գիտակցո՞ւմ էր, որ շոուին ադրբեջանցիները կարող էին շոուով պատասխանել։
Անգամ պատերազմի ամենաթեժ շրջանում և հաղթարշավի ընթացքում մեր բանակին հատուկ չի եղել շոուն։ Այդ ինչո՞ւ են հիմա շոու սարքում և հղում անելով 1992-1994–ին տեղի ունեցածին՝ փորձում քարոզչական դիվիդենտներ շահել ներքին կյանքում։ Եվ դա այն դեպքում, երբ ոմանք առանց ադրբեջանցի տեսնելու և առանց կրակոցի՝ նույն 1992-1994թթ. հանձնել են իրենց վստահված 19–կիլոմետրանոց հատվածի 9 կիլոմետրը։
Թամաշայի փոխարեն ավելի լավ է բանակաշինությամբ զբաղվել։ Եթե հակառակորդը լկտիացել է, ուրեմն մենք խնդիրներ ունենք։
Հարց 6–րդ։
Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ մերոնց «դուխը» տեղն է։ Չենք կասկածում։ Ավելին՝ համոզված ենք, որ այդպես էլ կա։ Բայց ...
Եթե Ադրբեջանը դիմի ծանր հրետանու օգնությանը, ապա ինչո՞վ է օգնելու մեր զինվորների ու կամավորականների «դուխն» այդ հարցում։ Չէ՞ որ «դուխով» չեն հրթիռները որսալու մերոնք, կամ «դուխը» չի օգնելու թիթեռնիկ որսացող «սարքի» օգնությամբ օդում բռնել «գնդակները»։
Մտածե՞լ է արդյոք հայկական կողմը համապատասխան զենքի ձեռքբերման մասին։ Չէ՞ որ այսօր տեղի ունեցող և վաղը տեղի ունենալիք իրադարձությունների մասին Սերժ Սարգսյանը զգուշացված է եղել շատ վաղուց։ Եթե անհրաժեշտ քայլերը չեն ձեռնարկվել, ապա դա հանցավոր անգործություն է, որը ներում–բեկում չի կարող ունենալ։
Հարցն այն չէ, որ սպասվող ու գրեթե անխուսափելի լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մենք չենք հաղթի։ Կհաղթենք ու այս անգամ համակարգային հարված կհասցնենք Ադրբեջանին։ Այստեղ հարցը գինն է՝ մարդը։ Եթե համապատասխան զինատեսակներ ունենանք, ապա հնարավոր կլինի փրկել մարդուն, քանզի «օդային հովանոցը» հնարավորություն կտա պաշտպանել ՀՀ և ԼՂՀ տարածքը հրետանային հարձակումներից։ Ա՛յ, այս մասին չի մտածել ու դատելով ամենից՝ չի էլ մտածում Սերժ Սարգսյանը։
. . .
Սա էր հարցերի այն ոչ ամբողջական ցանկը, որն ուղղում ենք մեր բանակի ղեկավարությանը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ՝ չակնկալելով հրապարակային պատասխան (հասկանալի պատճառներով)։ Սրանք թող մեր զինվորական գործող վերնախավն ընկալի որպես մտահոգության դրսևորում։ «Անհայտ բացակայողից» որևէ հույս չկա։ Նրան միայն հեռացնելով կարելի է մեր երկրին օգուտ տալ։
Մի քանի հարց մեր բանակային ղեկավարությանը

Կարեն Հակոբջանյան