Լրահոս

09.08.2014 16:25


Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հադիպումը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են աճման կարգով, երկրների միջև ամրապնդվում է վստահությունը»,– հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Պահպանում ենք շփումները նախագահների, կառավարությունների մակարդակներով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը, ակտիվորեն համագործակցում ենք մի շարք այլ ուղղություններով»,- մասնավորապես ասել է ՌԴ նախագահը։

Նա առաջարկել է նաև հանդիպման ընթացքում քննարկել «ցավոտ խնդիրները», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։

«Մենք դիտարկում ենք Ռուսաստանը որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում»,- իր հերթին նշել է Ալիևը։

Նա ևս կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկմանը, հակամարտություն, որը, նրա խոսքով, չափազանց երկար է ձգվել և լուծում է պահանջում։

Հիշեցնենք, որ Սոչիում այսօր նախատեսված է նաև Պուտինի ու Սարգսյանի հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը