Բաքվի պատասխանը հայ «խաղաղասերներին» ու «նախաձեռնողական» իշխանությանը
ՀՀ ԱԳՆ–ն «Շատ կցավինք» տարբերակով արձագանքեց Ադրբեջանում գերության մեջ հայտնված ու սպանված Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածին։ Նալբանդյանի գրասենյակը «թվիթերյան» հուժկու հարված հասցրեց Բաքվին, ու իր գործը համարեց ավարտած։
Դե իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է իր «լուռ դիվանագիտությունը»։ Սա «նախաձեռնողականության» կատարելագործված տարբերակն է։ Սահմանները գնդակոծվում են, նա չկա։ Մերոնք զոհեր են տալիս, նա չկա։ Հայ գերուն խոշտանգում են, նվաստացնում ու վերջում էլ սպանում, իսկ նա չկա։ Եվ այս մարդու պաշտոնը նրան դարձնում է գերագույն գլխավոր հրամանատա՞ր։
Սերժի փոխարեն հիմա խոսում են 5–րդ շարասյան ներկայացուցիչները՝ «Ո՛չ պատերազմին» դեմագոգիկ կարգախոսով։ Մինչ Ալիևի շնիկները կտտանքների էին ենթարկում մեր հայրենակցին, «խաղաղասերները» Բաքվի առաջ ստրիպտիզ էին պարում Երևանի փողոցներում՝ հայտարարելով, թե սա մեր կռիվը չէ։
Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, ապա նմանատիպ «խաղաղասերների» վրա քաղաքացիները հոտած ձվեր կնետեին, իսկ համապատասխան մարմինները կկանչեին հարցաքննության։ Պատերազմական վիճակում գործում է ռազմական տրիբունալը և նմաններին պարզապես պետք է պատի տակ շարել։ Բայց քանի դեռ ՀՀ–ում իշխանության ղեկը գտնվում է «Վերջի բոլշևիկի» ձեռքում, բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանի հետևորդները կարող են հանգիստ լինել. նրանց ոչինչ չի սպառնում։
Հարկ է առանձնահատուկ նշել, որ մենք, փաստորեն, պատմությունից դասեր չենք քաղել։ Նախորդ դարասկզբին հայ «խաղաղասերները», ովքեր բոլշևիկյան հովերով էին տարված, «Ո՛չ պատերազմին» քարոզ արեցին, ու Ղարսն առանց կրակոցի ընկավ։ Այժմյան նեոբոլշևիկներն արդեն «արևմտամետ» հովերով են տարված ու կրկին ուզում են մատաղ անել մեր երկիրն օտարներին։
Դեռ լավ է, որ այսօրվա «խաղաղասերները» սուպերմարգինալներ են, և նույնիսկ սերժական մամուլը ռիսկ չի անում «ռասկրուտկա» անել սրանց։ Բայց միևնույն է, «խաղաղասերները» գործում են «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում և վայելում են իշխանական հովանավորչությունը։ Եվ ուրեմն, գլխից է պետք բռնել ու լուծել նեոբոլշևիկների հարցերը, այլապես Հայաստանի հարցերն իրենք կլուծեն։

Կարեն Հակոբջանյան