Գաղնիք չէ, որ ԱՄՆ-ն հանդիսանում է ժողովրդավարության դրոշակակիրը, իսկ նրա դատական համակարգի անկախությունը մեզ համար ուղղակի անհասանելի երազանք է: Մինչդեռ տեսնենք, թե զօրուգիշեր ի՞նչ է պրոպագանդվում մեր պատկերացումներով կատարյալ դատական համակարգ ունեցող երկրում: Գնում է բացահայտ քարոզ, անգամ հոլուվուդյան ամենադիտարժան ֆիլմերի միջոցով, որ եթե հանգամանքների ճակատագրական դասավորման արդյունքում քեզ դատապարտել են չկատարած հանցագործության համար, մի հաշտվիր դրա հետ: Եթե դատական ատյանները սպառվել են, ապա ի՞նչ ես էշ-էշ նստել բանտում ու բախտդ անիծում՝ մանրակրկիտ նախապատրաստիր փախուստդ:
Ի դեպ, գլխավոր դրական հերոսների կերպարները համակրանք առաջացնող հոլիվուդյան աստղեր են մարմնավորում, որոնք փախնոմ են բանտից, ճշմարտությունը բացահայտում, իսկ իրական մեղավորներն էլ չեն խուսափում պատասխանատվությունից: Ու եթե անգամ քեզ հանիրավի դատապարտած դատավորն այնքան հզոր է, որ նրան օրենքով պատժել չես կարող, չէ՞ որ ազատ ժամանակդ բանտում անիմաստ չես վատնել, դու մանրամասն մշակել ես պլան, թե ինչպես վրեժխնդիր լինես այդ լկտիից ու նորից բանտում չհայտնվես: Այո՛, ԱՄՆ-ի կատարյալ դատական համակարգը, որպեսզի իր քաղաքացիներին չգցի մյուս ծայրահեղության մեջ, որ հիմա էլ կրակն ընկնեն իր անկախությունը չարաշահող դատավորի ձեռքը, նրանցից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ուշ թե շուտ պատասխան է տալու, ու եթե ոչ օրենքի, ապա Աստծո առաջ՝ իր գործունեության արդյունքում տուժածի կամ նրա հարազատների ինքնադատաստանի ձևով: Այլ կերպ ասած, ինչպիսի ժողովրդավար երկիր էլ լինես, ինչպիսի կատարյալ սահմանադրություն էլ ունենաս կայացրած անարդար որոշման դեմ քո պայքարն արդարացված է՝ լավ հասկանալով, որ, ինչպես ասում են, «Խեղդվողի փրկությունը՝ խեղդվողի ձեռքում է»:
Իսկ Հայաստանում դատավորների պայմանները պարբերաբար բարելավվում են մեր՝ հարկատուներիս հաշվին, որպեսզի նրանք ամբողջությամբ վարձահատույց լինեն իշխանություններին նման շռայլությունների համար ու Բաղրամյան 26-ի հրահագներով դատավճիռներ կայացնեն մեր դեմ: Դրանից բացի, դատավորների ընտանիքի անդամներին ու հարազատներին տեղավորում են լավ վարձատրվող աշխատանքների, որպեսզի ողջ ընտանիքով ու ցեղով հլու-հնազանդ ծառայեն իշխանություններին՝ բարեկեցիկ ապրող պատանդի կարգավիճակով:
Ամենակատարյալ դատական համակարգ ունեցող երկիրն անգամ քաղաքացու հույսը միայն այդ համակարգի վրա դնել խորհուրդ չի տալիս: Մասնավորապես, եթե գիտեն, որ հասարակական կարգն այն աստիճան պաշտպանել հնարավոր չէ, որպեսզի ոչ մի քաղաքացի անպաշտպան չմնա, ուրեմն դրա լուծումը համարում են յուրաքանչյուր չափահաս ու մեղսունակ քաղաքացու զենք կրելու ու օգտագործելու թույլտվություն տալը: Այո՛, դա պակաս զսպիչ գործոն չէ, քանի որ իշխանության ամեն մի մանկլավիկ չի կարծի, որ ինքն իրավունք ունի կրակելու քաղաքացիների վրա կամ ծեծելով սպանի ու անպատիժ մնա, քանի որ մեր «փառապանծ» դատավորները նրան ազատ արձակելու ձևը կգտնեն: Իսկ եթե ամեն մեկն իմանա, որ իր լկտիության համար կյանքով է պատասխան տալու, ապա շատ ավելի զուսպ կլինի: Հաստավիզները ծեծելով չեն սպանի բանակի սպային կամ ընտանիքի անդամների ներկայությամբ՝ ազատամարտիկին, կամ էլ անչափահաս երեխայի աչքի առաջ չեն ստորացնի նրա հորը:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ում ժողովրդավարության հաստատման փաստը պատկերավոր բնութագրում են հայտնի արտահայտությամբ. «Աստված ստեղծել է մարդկանց ուժեղ և թույլ, իսկ Սեմուել Կոլտը դարձրեց նրանց հավասար»: Իսկ ժամանակին նաև դիպուկ նկատում էին «Կոլտի օրենքի» կարևորությունը, ասել է, թե՝ ով զենքը շուտ հանեց՝ նա էլ ճիշտ է:
Պետք է փաստել, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության ու անընդունելի ինքնադատաստանի՝ մեկը մյուսի հաշվին տեղաշարժելու սահմանները:
Ու քանի դեռ մեր երկրում օրենքի առաջ բոլորը հավասար չեն ու հասարակական կարգի պահպանման պրոֆիլակտիկ ջանքերը բավարար արդյունք չեն տալիս, որպեսզի շարքային քաղաքացին իրեն պաշտպանված զգա, ուրեմն դրանով զարկ ենք տալիս թե՛ ինքնադատաստանին, թե՛ «գողական ռազբորկաների» միջոցով հարցեր լուծելուն, որոնք փոխարինում են պետական ինստիտուտներին, ու այստեղ ո՛չ սահմանադրության փոփոխությամբ, ո՛չ էլ իրավապահների աղոթքներով ու մոմավառությամբ օրինապահ մարմինների հանդեպ վստահությունը չես վերականգնի:
Հայաստանի դատավորի «բարոյական» կոդեքսը
Գաղնիք չէ, որ ԱՄՆ-ն հանդիսանում է ժողովրդավարության դրոշակակիրը, իսկ նրա դատական համակարգի անկախությունը մեզ համար ուղղակի անհասանելի երազանք է: Մինչդեռ տեսնենք, թե զօրուգիշեր ի՞նչ է պրոպագանդվում մեր պատկերացումներով կատարյալ դատական համակարգ ունեցող երկրում: Գնում է բացահայտ քարոզ, անգամ հոլուվուդյան ամենադիտարժան ֆիլմերի միջոցով, որ եթե հանգամանքների ճակատագրական դասավորման արդյունքում քեզ դատապարտել են չկատարած հանցագործության համար, մի հաշտվիր դրա հետ: Եթե դատական ատյանները սպառվել են, ապա ի՞նչ ես էշ-էշ նստել բանտում ու բախտդ անիծում՝ մանրակրկիտ նախապատրաստիր փախուստդ:
Ի դեպ, գլխավոր դրական հերոսների կերպարները համակրանք առաջացնող հոլիվուդյան աստղեր են մարմնավորում, որոնք փախնոմ են բանտից, ճշմարտությունը բացահայտում, իսկ իրական մեղավորներն էլ չեն խուսափում պատասխանատվությունից: Ու եթե անգամ քեզ հանիրավի դատապարտած դատավորն այնքան հզոր է, որ նրան օրենքով պատժել չես կարող, չէ՞ որ ազատ ժամանակդ բանտում անիմաստ չես վատնել, դու մանրամասն մշակել ես պլան, թե ինչպես վրեժխնդիր լինես այդ լկտիից ու նորից բանտում չհայտնվես:
Այո՛, ԱՄՆ-ի կատարյալ դատական համակարգը, որպեսզի իր քաղաքացիներին չգցի մյուս ծայրահեղության մեջ, որ հիմա էլ կրակն ընկնեն իր անկախությունը չարաշահող դատավորի ձեռքը, նրանցից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ուշ թե շուտ պատասխան է տալու, ու եթե ոչ օրենքի, ապա Աստծո առաջ՝ իր գործունեության արդյունքում տուժածի կամ նրա հարազատների ինքնադատաստանի ձևով: Այլ կերպ ասած, ինչպիսի ժողովրդավար երկիր էլ լինես, ինչպիսի կատարյալ սահմանադրություն էլ ունենաս կայացրած անարդար որոշման դեմ քո պայքարն արդարացված է՝ լավ հասկանալով, որ, ինչպես ասում են, «Խեղդվողի փրկությունը՝ խեղդվողի ձեռքում է»:
Իսկ Հայաստանում դատավորների պայմանները պարբերաբար բարելավվում են մեր՝ հարկատուներիս հաշվին, որպեսզի նրանք ամբողջությամբ վարձահատույց լինեն իշխանություններին նման շռայլությունների համար ու Բաղրամյան 26-ի հրահագներով դատավճիռներ կայացնեն մեր դեմ: Դրանից բացի, դատավորների ընտանիքի անդամներին ու հարազատներին տեղավորում են լավ վարձատրվող աշխատանքների, որպեսզի ողջ ընտանիքով ու ցեղով հլու-հնազանդ ծառայեն իշխանություններին՝ բարեկեցիկ ապրող պատանդի կարգավիճակով:
Ամենակատարյալ դատական համակարգ ունեցող երկիրն անգամ քաղաքացու հույսը միայն այդ համակարգի վրա դնել խորհուրդ չի տալիս: Մասնավորապես, եթե գիտեն, որ հասարակական կարգն այն աստիճան պաշտպանել հնարավոր չէ, որպեսզի ոչ մի քաղաքացի անպաշտպան չմնա, ուրեմն դրա լուծումը համարում են յուրաքանչյուր չափահաս ու մեղսունակ քաղաքացու զենք կրելու ու օգտագործելու թույլտվություն տալը: Այո՛, դա պակաս զսպիչ գործոն չէ, քանի որ իշխանության ամեն մի մանկլավիկ չի կարծի, որ ինքն իրավունք ունի կրակելու քաղաքացիների վրա կամ ծեծելով սպանի ու անպատիժ մնա, քանի որ մեր «փառապանծ» դատավորները նրան ազատ արձակելու ձևը կգտնեն: Իսկ եթե ամեն մեկն իմանա, որ իր լկտիության համար կյանքով է պատասխան տալու, ապա շատ ավելի զուսպ կլինի: Հաստավիզները ծեծելով չեն սպանի բանակի սպային կամ ընտանիքի անդամների ներկայությամբ՝ ազատամարտիկին, կամ էլ անչափահաս երեխայի աչքի առաջ չեն ստորացնի նրա հորը:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ում ժողովրդավարության հաստատման փաստը պատկերավոր բնութագրում են հայտնի արտահայտությամբ. «Աստված ստեղծել է մարդկանց ուժեղ և թույլ, իսկ Սեմուել Կոլտը դարձրեց նրանց հավասար»: Իսկ ժամանակին նաև դիպուկ նկատում էին «Կոլտի օրենքի» կարևորությունը, ասել է, թե՝ ով զենքը շուտ հանեց՝ նա էլ ճիշտ է:
Պետք է փաստել, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության ու անընդունելի ինքնադատաստանի՝ մեկը մյուսի հաշվին տեղաշարժելու սահմանները:
Ու քանի դեռ մեր երկրում օրենքի առաջ բոլորը հավասար չեն ու հասարակական կարգի պահպանման պրոֆիլակտիկ ջանքերը բավարար արդյունք չեն տալիս, որպեսզի շարքային քաղաքացին իրեն պաշտպանված զգա, ուրեմն դրանով զարկ ենք տալիս թե՛ ինքնադատաստանին, թե՛ «գողական ռազբորկաների» միջոցով հարցեր լուծելուն, որոնք փոխարինում են պետական ինստիտուտներին, ու այստեղ ո՛չ սահմանադրության փոփոխությամբ, ո՛չ էլ իրավապահների աղոթքներով ու մոմավառությամբ օրինապահ մարմինների հանդեպ վստահությունը չես վերականգնի:
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1447955878809528&id=100007853887323